Լրահոս

18.01.2016 18:57


Սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի

Սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։

Իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չունենք:

Երեկ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը