Աշխարհ

19.01.2016 10:15


Չեռնոգորիան ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է առաջադրել

Չեռնոգորիան ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է առաջադրել

Չեռնոգորիան (Մոնտենեգրո) երկրի արտգործնախարար Իգոր Լուկշիչին պաշտոնապես առաջադրել է որպես ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն։

Միջազգային կազմակերպությանն ուղղված Չեռնոգորիայի կառավարության նամակում նշվում է, որ գլխավոր քարտուղարի աշխատանքը կատարելու համար Լուկշիչն ունի անհրաժեշտ հմտությունները, որակներն ու փորձը։

Հիշեցնենք՝ 2007–ից ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Պան Գի Մունի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 31-ին։

Հայտնի է, որ Չեռնոգորիայից բացի՝ երկու երկիր էլ է առաջադրել իր թեկնածուներին՝ Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչը և Մակեդոնիայի նախկին արտգործնախարար Սրջան Քերիմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը