Աշխարհ

19.01.2016 18:16


«LifeNews»–ի Սուլեյմանովը «գնացել» է Արամ Գաբրելյանովի մոտ

«LifeNews»–ի Սուլեյմանովը «գնացել» է Արամ Գաբրելյանովի մոտ

«LifeNews» հեռուստաալիքում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Գլխավոր խմբագիր Անատոլի Սուլեյմանովին փոխարինել է Անդրեյ Միխեևը։ Ինքը Սուլեյմանովն ասել է, որ պաշտոնի բարձրացում է ստացել։

«Ես Արամ Աշոտի Գաբրելյանովի առաջին տեղակալն եմ»,–«РИА Новости»–ին հայտնել է Սուլեյմանովը։

Փոխվելու է նաև հեռուստաալիքի եթերային քաղաքականությունը։ Սուլեյմանովի խոսքով՝ շեշտը դրվելու է ուղիղ եթերի վրա։

«Մենք ձգտելու ենք այն ծրագրին, որը նախանշել էինք դեռ նախորդ տարի։ Մենք դրան դանդաղորեն գնում էինք, ինչ–որ ժամանակ ուժ էինք կուտակում, վերակառուցվում էինք և ահա այժմ կսկսենք մեկնարկը։ Իմաստն այն է, որ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք և՛ ստեղծագործական, և՛ տեխնիկական ուժերը, ու այսպես մինչև ուղիղ միացումներ՝ ավելի շա՛տ ուղիղ միացումներ։ Թեև մենք առանց այդ էլ դրանք ունեինք, բայց որոշ թեմաներից կանցնենք հենց հեռարձակումներին՝ դեպքի վայրից ուղիղ միացումներին։ Մեզ մոտ դրանք շատ կլինեն»,–պատմել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը