Լրահոս

20.01.2016 00:22


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -28.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.30C

Այս խորագրի վերջին նյութերը