Լրահոս

19.01.2016 22:20


Արցախում 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ

Արցախում 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ

Լեռնային Ղարաբաղում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Այսպես` 2016թ. հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում է ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14 -ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Այս խորագրի վերջին նյութերը