Աշխարհ

20.01.2016 08:54


Չինաստանի հրավառությունների գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ և զոհ (տեսանյութ)

Չինաստանի հրավառությունների գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ և զոհ (տեսանյութ)

Ուշ գիշեր պայթյունների շարք է տեղի ունեցել Չինաստանի Ցզյանսի մարզում գտնվող հրավառությունների գործարանում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է մեկ, տուժել՝ 48 մարդ։ 3 հոգի համարվում է անհետ կորած։

ТАСС–ը հայտնում է, որ առաջին պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտ 00:30–ին։ Դրան հաջորդել են ևս մի քանի պայթյուններ։ Գործարանին հարակից տարածքից տարհանվել է ավելի քան 1000 մարդ։ Պայթյունի ալիքից մոտակայքում գտնվող մի քանի տուն է վնասվել։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել. գործարանի սեփականատերերը ձերբակալվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը