Լրահոս

20.01.2016 10:58


Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանության ծառայողն անցել է լիազորությունները և կեղծիք կատարել

Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանության ծառայողն անցել է լիազորությունները և կեղծիք կատարել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկիկալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համարնախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայությունիրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Արթուր Ղ.-ն հայտնել է, որ 2014 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքիվարչության Նոր-Նորքի բաժնի մի քանի ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողն առանց փաստաթուղթ կազմելու վերցրել է իր բջջային հեռախոսը և մինչև երեկոյան ժամը 22:00-ի սահմանները պահել աշխատասենյակում: Այնուհետև նույն ծառայողն իրեն ներկայացրել է քննչական բաժին, որտեղ բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է քննիչի կողմից:

Բացի այդ, ինքը ծանոթանալով քրեական գործում առկա փաստաթղթերին, պարզել է, որ օպերլիազորը կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություններ, թե վերջինս, իբր, իրեն ոստիկանության բաժին բերման է ենթարկել ժամը 19:30-ին, կատարել անձնական խուզարկություն և վերցրել բջջային հեռախոսը:

Արթուր Ղ.-ն հայտնել է նաև, որ ինչպես հիշատակված արձանագրություններում, այնպես էլ քրեական գործում առկա իր վերաբերյալ կազմված փաստաթղթերի տակ չի ստորագրել, քննիչի մոտ ցուցմունք չի տվել:

Արթուր Ղ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատարանձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդհոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը