Լրահոս

20.01.2016 14:04


Ա. Մուրադյան. «Հայաստանում H1N1 վարակից մահվան 18 դեպք է գրանցվել»

Ա. Մուրադյան. «Հայաստանում H1N1 վարակից մահվան 18 դեպք է գրանցվել»

Կառավարության այսօրվա նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին հայտնել է, որ մինչ այսօր Հայաստանում H1N1 տեսակի վարակից մահվան 18 դեպք է գրանցվել:

Այս պահին թոքաբորբով հիվանդների թիվը 7–ն է, բժիշկների հսկողության տակ է գտնվում 94 հղի, իսկ սուր շնչառական վարակներով՝ 982 հիվանդ։

Սուր շնչառական հիվանդություններով երեխաների թիվը ևս նվազել է՝ 170-ով:

Ա.Մուրադյանը նաև նշել է, որ ուսումնական հաստատություններում արձակուրդները ևս մեկ անգամ երկարաձգելու հարցը դեռ քննարկվում է:

–Մինչև ուրբաթ կդիտարկենք ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում հանդես կգանք նման առաջարկով: Այս պահին դեռ որոշում չունենք,-ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը