Լրահոս

21.01.2016 17:57


Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից

ՀՀ ԿԳՆ–ից հայտնում են, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։

Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը