Լրահոս

22.01.2016 12:45


Հրդեհ Գանձաքար գյուղում և Վանաձորում

Հրդեհ Գանձաքար գյուղում և Վանաձորում

Հունվարի 21-ին՝ ժամը 17.52-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 18.20-ին: Այրվել է գյուղի 32-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Զ.) մոտակայքում գտնվող հացատան տանիքը 10 քմ:

***

Հունվարի 22-ին՝ ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել՝ 01.43-ին:

Ննջասենյակում այրվել է անկողինը (1 ներքնակ, 2 բարձ և 1 վերմակ), իսկ տան վարձակալ՝ 1992 թ. ծնված Տ. Ա.-ը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը