Լրահոս

22.01.2016 14:17


Գ. Սուրենյան. «Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում»

Գ. Սուրենյան. «Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում»

Առաջիկայում ՀՀ–ում սպասվում են եղանակային կտրուկ փոփոխություններ, քանի որ մեր երկրին հզոր ցիկլոն է մոտենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ վաղվանից մինչև հունվար 27-ը ձմեռն իր ողջ խստությամբ կվերադառնա։

Սուրենյանի կանխատեսումներով՝ վաղը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, հովտային շրջաններում` Տավուշում, Արարատյան դաշտում և Երևանում, թաց ձյուն։

«Հունվարի 24-ի երեկոյան ժամերից ցուրտ օդային հոսանքներ կլինեն և տեղումներ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերուկ կլինի բուք, մերկասառույց: 25-ին, 26-ին ձյուն կտեղա ՀՀ ողջ տարածքում: Ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին՝ լեռնային շրջաններում՝ մինչև -26, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` - 17 աստիճան»,– ասել է նա։

Այդուհանդերձ, փետրվարը, Սուրենյանի հավաստմամբ, կլինի նորմայից տաք և նորմայից շատ տեղումներով։

Բանախոսը հիշեցրել է, որ հունվար ամսին հանրապետությունում ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել՝ Կապանում արձանագրվել է +20, Իջևանում՝ +17.1 աստիճան տաքություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը