Աշխարհ

26.01.2016 13:26


Լավրով. «ԼՂ հակամարտության բանակցային սեղանին Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ գոյություն չունի՛» (տեսանյութ)

Լավրով. «ԼՂ հակամարտության բանակցային սեղանին Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ գոյություն չունի՛» (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով։ Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ նա նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանին է դրված «Լավրովի փաստաթուղթը կամ առաջարկը»։

–Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ գոյություն չունի՛։ Կան մի շարք փաստաթղթեր, դրանց թիվը 4–5 է, գուցե՝ 6, հիմա չեմ հիշի, որոնք համանախագահները պատրաստել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տարբեր փուլերում,–ասել է Լավրովը,–երբ խոսք կար որպես առաջին քայլ նախապատրաստել համակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, իսկ արդեն հետո, այդ հիմնարար սկզբունքների հիման վրա, պատրաստել խաղաղ համաձայնագիր, որը նաև իրավական պարտավորեցնող, այլ ոչ թե քաղաքական բնույթ կունենար, այդ փաստաթղթի տարբեր օրինակներ (իսկ այն էվոլյուցիայի է ենթարկվել 2007թ. մինչև գրեթե 2010–2011թթ.) համանախագահների կողմից ի պահ են հանձնվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Եվ այդպես պահպանված վիճակում էլ դրանք գտնվում են այդ կազմակերպության չհրկիզվող պահարաններում։ Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր անվանել։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է՝ այդ փաստաթղթերից որևէ մեկը (որոնք պաշտոնապես գոյություն ունեն) դեռ չի հանգեցրել ԼՂ իրավիճակի բոլոր բաղադրիչների լուծմանը.

–Իսկ աշխատանքը տարվում է. «ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամենը համաձայնեցված չէ»։ Ռուսական կողմը, սկսած դեռ 2010թ., երբ նախագահ էր Դմիտրի Մեդվեդևը, ջանքեր է գործադրել, որպեսզի լուծումներ գտնի այն հարցերի շուրջ, որոնք դեռ կողմերի համաձայնեցման առարկա չեն դարձել։ Դա ինչ–որ մի տեղ օգնել է առաջ շարժվել, այնուհետև բավականին երկար դադար եղավ այն բանից հետո, երբ 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովում, հակառակ սպասումների, չհաջողվեց համաձայնության գալ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ։

Լավրովի խոսքով՝ այն բանից հետո, երբ հերթական անգամ ՌԴ նախագահ վերընտրվեց Վլադիմիր Պուտինը, նա հանդիպեց Սարգսյանի և Ալիևի հետ, և նրանց երեքի հանձնարարականով իրենք փորձել են վերականգնել ջանքերը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։

–Այդպիսի լուծումներ այժմ փնրտվում են մտահղացումների, բարձրաձայն մտածելու մակարդակում։ Ես մի քանի հանդիպում եմ ունեցել հայաստանցի և ադրբեջանցի իմ գործընկերների հետ, մենք այդ ամենը քննարկում ենք նաև ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ։ Որևէ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ–ին, գոյություն չունե՛ն, իսկ մնացած ամեն ինչը փնտրտուք է և, այսպես ասած, մտքային գրոհ,–հավելել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը