Լրահոս

05.08.2016 11:41


Նախօրեին Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 27 քաղաքացի

Նախօրեին Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 27 քաղաքացի

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Ազատության հրապարակում նախօրեին տեղի ունեցած հանրահավաք–երթից հետո բերման է ենթարկվել 27 քաղաքացի:

Կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն 180.1 հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը:

Այն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը