Լրահոս

05.05.2024 10:22


Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը

Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտ ծառն արմատից պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն արմատից պոկվել ու շուռ է եկել, ինչի հետևանքով կոտրել է մի քանի գազախողովակ, պոկել էլեկտրալարեր և կոտրել արտաքին լուսավորության սյունը, փողոցն էլ դարձել է անանցանելի։

Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը