Լրահոս

06.05.2024 10:00


Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկները սահմազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել այն։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող «Տոչկա» ակումբում։ Մասամբ այրվել է կախովի առաստաղը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը