Լրահոս

23.01.2017 13:08


Երևանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների

Երևանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների

Հունվարի 21-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վրաերթի ենթարկվածներ Վ. Թաթոսյանն ու Ա. Գասպարյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դ. Իոանեսյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը