Քաղաքական

Հուլիս 11, 2018 00:04

Սամվել Բաբայան. «Ես կողմնակից եմ ամենաարագ փոփոխությունների իրականացմանը և ես գիտեմ, թե ինչպես դրան հասնել» (տեսանյութ, ֆոտոշարք)

Սամվել Բաբայան. «Ես կողմնակից եմ  ամենաարագ փոփոխությունների իրականացմանը և ես գիտեմ,  թե ինչպես դրան  հասնել» (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում։

Նա հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Խոսվել է նաև Արցախի ներքաղաքական խնդիրների մասին։

Հուլիսի 10–ին Բաբայանը այցելել է Ստեփանակերտում գտնվող Եղբայրական գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։ Բաբայանին տեղում դիմավորել են հազարավոր արցախցիներ և տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում Բաբայանն անդրադարձել է Արցախի անվտանգությանն առնչվող հարցերին ու ներկայացրել իր մոտեցումները ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք Ս. Բաբայանի ելույթից մի հատված։

***

Հայրենակիցնե՛ր,

Մեկուսարանից դուրս գալուց հետո ես շուտ պետք է գայի Ղարաբաղ, սակայն որոշ անհետաձգելի խնդիրներ կային, որ պետք է լուծեի: Ինչևէ, եթե ոմանք համարում են, որ ուշացել եմ, խնդրում եմ իրենց ներողամտությունը:

Բնական է, որ այցիս ընթացքում շրջանցել ներքաղաքական խնդիրները և հարցերը չէի կարող, թեև բուն նպատակս մի փոքր այլ էր։

Ես չեմ թաքցնում, հանդիպել եմ Բակո Սահակյանի հետ, նշել փոփոխությունների անհրաժեշտությունը: Խոսակցության հիմնական թեման եղել է շփման գծում տիրող վիճակն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրները։ Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա իմ տպավորությամբ, ինքն ընդհանուր առմամբ հասկացավ իմ մոտեցումները և խոստացավ կոնկրետ քայլեր իրականացնել։ Կլինե՞ն այդ քայլերը, թե՞ ոչ, ցույց կտա մոտ ապագան։ Մենք ձեզ հետ միասին ուշադրությամբ հետևելու ենք։ Ճիշտ կլինի, որ հանրության ակտիվ շերտերն էլ մասնակցություն ցուցաբերեն այդ փոփոխություններին։

Ինչպես հայտնի է, ապրիլին Հայաստանի ժողովուրդը իր ձեռքը վերձրեց իշխանությունը, և նույն իրավունքն ունի նաև Ղարաբաղի ժողովուրդը: Սակայն մեր խնդիրը մի քիչ տարբերվում է: Մենք չճանաչված պետություն ենք, մեզ հետևում է թշնամին, մենք հայության արևելյան դարպասների պաշտպանն ենք, և հենց դրա համար էլ մեր փոփոխությունները պետք է տարբերվեն հայաստանյանից, բայց տարբերվեն ոչ թե բովանդակությամբ, այլ՝ ձևով։ Պատահական չէ, որ Երևանում վախենում են Ղարաբաղում կտրուկ քայլերից։ Այնտեղ էլ են հասկանում, թե ինչն ինչոց է։ Բայց որևէ պարագայում չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիները նույնպես ուզում են փոփոխություններ, արդարություն, զարգացում: Ավելին, Ղարաբաղում արդարությունը ավելի շատ պետք է լինի, քան Հայաստանում, որովհետև առաջին հերթին խրամատում կանգնած զինվորին է դա պետք: Զարգացումը Ղարաբաղին ավելի շատ է անհրաժեշտ, որովհետև Ղարաբաղից արտագաղթը կանգնեցնելը բառիս բուն իմաստով լինել–չլինելու հարց է մեզ համար: Եվ դա էլ պիտի հասկանան Երևանում:

Ղարաբաղում արագ փոփոխությունների համար պետք է ունենալ հստակ ծրագիր: Ես այդ ծրագիրը ներկայացրել եմ Բակո Սահակյանին։ Նաև ներկայացրել եմ անվտանգության մակարդակի բարձրացման իմ ռազմավարությունը և Երևան վերադառնալուց այդ մասին կխոսեմ նաև այնտեղի իշխանությունների հետ:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ ես կողմնակից եմ ամենաարագ փոփոխությունների իրականացմանը և ես գիտեմ, թե ինչպես դրան հասնել: Գիտեմ նաև, թե ինչ է պետք անել մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար. կոնկրետ մասնագիտական առաջարկներիս համապատասխան մարդիկ տեղյակ են։

Ես իմ խոսքի տերը լինելու եմ և ակնկալում եմ, որ մյուս կողմն էլ իր խոսքի տերը կմնա: Ես դեմ եմ քաոսային բնույթի գործողություններին. դա վտանգավոր է մեզ համար: Մենք պետք է մեր նպատակներին հասնենք համբերատար, բայց ողջամիտ ժամկետներում։ Սակայն եթե զգամ, որ ուզում են իմիտացիայով զբաղվել ու ժամանակ ձգել, այլ կերպ ասած՝ ուզում են մեզ «քցել», ապա մեր ժողովուրդը ցանկացած պահի իրավունք կունենա դիմել կտրուկ միջոցների: Ես էլ այդ դեպքում կլինեմ ժողովրդի կողքին։

Ի դեպ, բոլորի համար եմ ասում։ Եթե մեր այս հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես որ նախկինում են որոշ դեպքեր արձանագրվել, լինեն ճնշումներ, հետապնդումներ կամ այլ անօրինական քայլեր, ապա կլինի համարժեք պատասխան ու ես անձամբ եմ զբաղվելու այդ հարցով։ Հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի այսրոպեական գայթակղություններին ու ոմանք չեն փորձի իրենց բախտը։ Մթնոլորտ է փոխվել, ժամանակներ են փոխվել ու հին մեթոդներով աշխատողները շատ ծանր գին կարող են վճարել։

Վերադառնամ բուն քաղաքական հարցերին։ Ես կարող եմ ցանկացած քայլի գնալ, դա իմ իրավունքն է, բայց այսօր այդ պահը չէ, հավատացե՛ք ինձ։ Հիմա եկել է մեր նպատակներին քայլ առ քայլ հասնելու ժամանակը:

Դո՛ւք՝ առաջին հերթին Ղարաբաղի երիտասարդությունն է լինելու երկրի իրական տերը: Որովհետև ձեզանից է կախված լինելու Ղարաբաղի ապագան:

Ես էլ՝ մյուս փորձ ունեցող գործիչների հետ միասին, օգնելու ենք ձեզ կերտելու մեր երկրի համատեղ ապագան:

Հաջողություն և հաղթանակ մեր ժողովրդին։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանական կողմում գտնվող տարածքների լուսանկարները

Ադրբեջանական կողմում գտնվող տարածքների լուսանկարները

Հուլիս 21, 2018 18:07 Պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հուլիս 21, 2018 16:02 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

Հուլիս 20, 2018 21:02 Մանվել Գրիգորյանի պահեստում պահածոների հայտնաբերումից հետո։
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Հուլիս 20, 2018 20:24 Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում է կայացրել։
«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

Հուլիս 20, 2018 13:54 500,000 դրամ գրավի դիմաց։
Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հուլիս 20, 2018 13:10 Նրա պաշտպանը հայտնել է, որ քրեական գործով թույլ են տրվել խախտումներ։
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:55 Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել։
Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:46 Պահանջում են ազատ արձակել նրան, ով արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում:
Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Հուլիս 20, 2018 11:00 Պահանջում են նրա հրաժարականը:
ՊԵԿ նախագահն անդրադարձել է իր նշանակումների շուրջ քննադատություններին (տեսանյութ)

ՊԵԿ նախագահն անդրադարձել է իր նշանակումների շուրջ քննադատություններին (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 13:00 Եթե մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն։
ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր. Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր. Վանեցյան (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:50 Տարոն Մարգարյանն էլ առաջիկայում կհրավիրվի հարցաքննության։
Կառավարության նիստը (տեսանյութ)

Կառավարության նիստը (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:30 Քննարկվել են օրակարգային հարցեր։
Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:15 «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: