Մեկնաբանություն

Դեկտեմբեր 18, 2018 13:07

Շատ մի ատեք, սիրել կա և հակառակը (տեսանյութ)

Շատ մի ատեք, սիրել կա և հակառակը (տեսանյութ)

Հայաստանում հետընտրական զարգացումներ են, բայց մի քիչ այլ ոճի: Ոչ թե ընդդիմությունը ավանդաբար բողոքում է, որ իշխանությունը կեղծել է ընտրության արդյունքները (կեղծիք, իհարկե, եղել է, բայց բողոքող չկա), այլ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը կռվում են իրար դեմ՝ ապացուցելու համար, թե ով է եղել ավելի հեղափոխական հեղափոխության օրերին և ով է ավելի ճիշտ քաղաքական ուժ: Նրանք նաև մեղադրում են իրար «Միշիկի մարդ» և «Քոչարյանի մարդ» լինելու համար: Տեսարանը զվարճալի է:

Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, ձեռնտու է այս կռիվը: Թե ինչու է ձեռնտու, կարիք չկա բացատրելու:

Այդ կռվից չեն շահում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ «Լուսավոր Հայաստանը»: Բայց դա իրենց ընտրությունն է: Կռվում են, թող կռվեն: Մեզ մնում է միայն մի երկու բան հիշեցնել ու մի երկու խորհուրդ տալ նրանց և ոչ միայն նրանց:

Քաղաքական «դեժավյու»

ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի լեզվակռիվը «դեժավյու» է:

Կար մի ժամանակ, երբ իրար հետ կռվում էին Արթուր Բաղդասարյանը և Արտաշես Գեղամյանը: Կռվի թեման Ծառուկյանի ու Մարուքյանի կռվի թեմայից ձևով մի քիչ տարբեր էր, բայց բովանդակությամբ՝ նույնը: Այն օրերին կռվում էին, թե ով է ավելի ընդդիմադիր և ով է հանդիսանում Սերժ Սարգսյանի դրածոն կամ հաճախորդը: Հիմիկվա տարբերությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կռվում են խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ահա Բաղդասարյանն ու Գեղամյանը՝ ընտրություններից առաջ:

2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից (այլ տարբերակ նա չուներ) և հայտարարեց, որ դառնում է ընդդիմություն:

Այն ժամանակ դեռևս շատերի համար չբացահայտված ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Բաղդասարյանը կեղծ ընդդիմություն է:

Նրանց լեզվակռիվը տեղափոխվեց հեռուստատաղավար: Հաղորդման ժամանակ Բաղդասարյանն ու Գեղամյանը միմյանց մեղադրում էին Սերժ Սարգսյանին ծախված լինելու և կեղծ ընդդիմություն խաղալու մեջ (տե՛ս 1-ին տեսանյութը):

Ինչպես ժամանակը ցույց տվեց, երկուսն էլ ճիշտ էին: Այդ հեռուստաբանավեճից տարիներ անց Արտաշես Գեղամյանը հայտնվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ցուցակում, իսկ այդ հեռուստաբանավեճից ամիսներ անց Արթուր Բաղդասարյանը կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ ու նշանակվեց ԱԽՔ-ի պաշտոնում:

Մենք ոչինչ չենք ակնարկում «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Պարզապես հիշեցնում ենք ոչ վաղ անցյալի պատմությունը:

Ի դեպ, մի ժամանակ իրար հայհոյում էին նաև Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը (տե՛ս 2-րդ տեսանյութը): Մեկը մյուսին համարում էր Սերժի պրոյեկտ ու հաճախորդ: Պատկերացրեք, որ երկուսի ասածների մեջ էլ ճշմարտություն կար: Եվ ի՞նչ: Իրար հայհոյողներին շատ չանցած նստացրեցին մի սեղանի շուրջ: Ու քանի որ կյանքը կարճ է, իսկ սոցիալ-տնտեսական պայմանները՝ ծանր, ուստի երեկվա հայհոյողները հանգստացան, բարիշեցին ու ստացան «Ելք» դաշինքի կնիքը՝ Բ26-ի աջակցությամբ հայտնվելով ԱԺ-ում: Հետո տեղի ունեցավ իշխանափոխություն և արտաքին մոդերատորի բացակայությունը հանգեցրեց Մարուքյանի ու Փաշինյանի ճանապարհների բաժանման: Մարուքյանը «քցվեց» Նիկոլից (ճակատագրի հեգնանքով՝ Նիկոլի համար Էդմոնն էր պատգամավորական բրոքերություն արել) ու հիմա այլ ճար չունի, քան «դեմոկրատական ընդդիմություն» խաղալը և ԲՀԿ-ի դեմ կռիվ տալը:

Ասելս այն է, որ Հայաստանում ոչ մեկ ոչ մեկի «մարդը» չէ: Գաղափարազուրկ այս դաշտում քաղգործիչներն առաջնորդվում են իրենց անձնական շահերով ու այսրոպեական հաշվարկներով: Բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, երեկվա թշնամիները դառնում են բարեկամներ, իսկ բարեկամները՝ թշնամիներ: Այնպես որ՝ շատ մի ատեք, սիրել կա և հակառակը:

Այսօր իրար վրա փորձում եք ցեխ շպրտել՝ «Ռոբերտի մարդ» կամ «Միշիկի մարդ» պիտակավորումներով, իսկ վաղը կարող է հազար թուման ու նաև «ուրիշ բան» տաք, որպեսզի արժանանաք նույն այդ մարդկանց ընդունելությանը կամ հպանցիկ հայացքին և, միևնույն ժամանակ, յութուբներից ջնջեք այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես եք պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու ողջունում հեղափոխությունը:

Ինչպես սիրում էր կիթառ նվագելիս ասել Հրանտ Բագրատյանը՝ մի՛ վռազեք:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և պայքարում էր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի դեմ: Վերջինս, բնականաբար, հաղթեց ճիշտ այնպես, ինչպես հիմա այդ տարածքում հաղթում են իմքայլականները՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդիր աներձագի գլխավորությամբ:

Մինչև հաղթելը Լֆիկն իր թիմակիցներին հրահանգել էր բառիս բուն իմաստով թքել Նիկոլ Փաշինյանի ու նրա փոքրաթիվ կողմնակիցների վրա: Լֆիկի լավաշը կերածները, բնականաբար, չէին կարող չկատարել նրա հրահանգ-խնդրանքը: Նիկոլին չէին թողնում 2012-ին քարոզարշավ անցկացնել Մալաթիայում (տե՛ս 3-րդ տեսանյութը):

Ի՞նչ իմանային Լֆիկ Սամոն ու Նիկոլը, որ գալու է մի պահ, երբ Լֆիկը ջանք, եռանդ ու միջոց չի խնայելու՝ Նիկոլին դուր գալու, նրա աներձագին ու թիմակիցներին պատգամավոր դարձնելու, Նիկոլի անունով օղի ծախելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ գովազդելու է Լֆիկ Սամոյին պատկանող «Ալեքս տեքստիլի» արտադրանքը:

Հ.Գ.-2: Մալաթիայում Լֆիկ Սամոյի կողմնակիցները 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում շան լափ էին թափում Նիկոլ Փաշինյանի գլխին ու ինքնամոռաց պաշտպանում էին Լֆիկին: Հիմա այդ նույն զանգվածը դարձել է «Նիկոլի վկա»: Սա էլ ձեզ «ժողովրդի վարչապետի» անցած ուղուց մի դրվագ:

Ուշագրավն այն է, որ Նիկոլն այդ մարդկանց գրգռելու ու նյարդայնացնելու համար ասում էր, թե իրենցից ստանալու է 70 տոկոս ձայն, իսկ նրանք ասում էին, որ զրո ձայն է ստանալու: Նիկոլն իրոք 2012-ին գրեթե զրո ձայն ստացավ Մալաթիա համայնքում, բայց այդ նույն զանգվածը 2018-ին 70 տոկոս ձայն է ապահովել Նիկոլի համար՝ բնականաբար, Լֆիկի գործուն միջամտությամբ: Սա էլ ձեզ ժողովրդի սիրելիի կամ ատելիի մասին հեքիաթները: Այսօր ատելի ես, վաղը կարող ես սիրելի դառնալ և հակառակը:

Նիկոլն այսօր հենվել է երեկ Լֆիկին պաշտող 70-տոկոսանոց զանգվածի վրա: Իսկ դա շատ վտանգավոր է առաջին հերթին իր համար:

Մյուս տեսանյութերն առաջարկում եմ դիտել որպես «չարազ»: Հետաքրքիր կլինի հետհայացք նետելը:

Այս խորագրի վերջին նյութերը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հունվար 15, 2019 10:45 Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն:
Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Հունվար 14, 2019 17:05 Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում:
Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը

Հունվար 14, 2019 16:02 Բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:
Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Հունվար 14, 2019 12:30 «Դուխով» Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Ծառուկյանի ու «կլասիկ» Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

Հունվար 14, 2019 10:35 Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում ամերիկացիներին «փչացնել» Փաշինյանին:
Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Հունվար 13, 2019 10:25 Նիկոլ Փաշինյանը զոհ գնաց տարիներ շարունակ Արցախի հետ կապված տեղեկատվական դաշտում շրջանառվող կեղծ թեզերին:
Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Հունվար 11, 2019 16:45 Ժողովրդական զարմիկը, «թավշյա» աներձագը և ոչ բռնի թիկնապահը: Ահա այսպիսի տեսք ունի «թավշյա» խորհրդարանը:
Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հունվար 11, 2019 10:10 Հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը 2017-ի համեմատ:
Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Հունվար 10, 2019 13:20 Տիգրան Ավինյանն, ի դեմս իր ապագա խորհրդականի, փաստացի փոխվարչապետ աշխատող է փնտրում, այն էլ՝ «նախորդ հանցավոր ռեժիմը» ներկայացնողների շրջանակից:
Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

Հունվար 10, 2019 11:25 Կառավարության ձևավորումից հետո մենք ունենալու ենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Հունվար 09, 2019 11:25 Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ, Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:
Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Հունվար 08, 2019 13:10 Իշխանությունն այժմ փողոցից պետք է տեղափոխվի կաբինետ ու աշխատի: Եկել է հայտարարություններին ու խոստումներին տեր կանգնելու ժամանակը:
Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Հունվար 08, 2019 11:35 Քոչարյանի կալանավորմամբ Փաշինյանը բացեց «Պանդորայի արկղը», ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով:
Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

Հունվար 06, 2019 20:50 Պետությունը և պետական կառույցները «Հայկական ժամանակ» թերթին կցելը նույնպե՞ս «թավշյա հեղափոխության» ծրագրերի մեջ է մտնում:
Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Հունվար 06, 2019 13:55 Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն «իզմեր» չունեն: Ունե՛ն: Շվոնդեր-Դանիելը ներկայացրել է այդ «իզմը»:
«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները (տեսանյութ)

«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները (տեսանյութ)

Հունվար 05, 2019 10:30 Մնացականյանը նշեց այնպիսի սկզբունքներ ու տվեց այնպիսի ձևակերպումներ, որոնցից պարզ դարձավ, թե ինչու են ոգևորվել Ալիևն ու Մամեդյարովը:
Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Հունվար 04, 2019 20:45 Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ:
Կառավարությունը «գազեր» ունի

Կառավարությունը «գազեր» ունի

Հունվար 04, 2019 19:30 Այսուհետ ինչ ձախողումներ էլ լինեն, ասելու են, թե բա դա ինքնիշխանության ու «դուխով» լինելու գինն է: 
Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Դեկտեմբեր 31, 2018 13:54 Եթե հպարտ քաղաքացիներին դա բավարարում է, ապա շնորհավորում ենք նրանց Նոր տարին:
Շան տարվա հերոսներն ու հակահերոսները

Շան տարվա հերոսներն ու հակահերոսները

Դեկտեմբեր 30, 2018 23:01 «Չալոն» ամենաանշահախնդիրն էր քայլողներից շատերի համեմատ: Նրանք քայլեցին ու պաշտոն ստացան, իսկ «Չալոն» մնաց «Չալո»: