Խմբագրական

Հունվար 24, 2019 11:55

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող սրընթաց զարգացումների հետ կապված նախ մի քանի փաստ արձանագրենք, հետո կանցնենք դետալներին ու դրանց միջոցով կկազմենք մեծ խաղի ամբողջական պատկերը։ Խաղ, որի խաղավարը Միացյալ Նահանգներն է, վեկտորն ուղղված է Ռուսաստանի դեմ, թիրախն Իրանն է, ԱՄՆ գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, օգտագործվողը՝ Հայաստանը, Ադրբեջանին տրվելիք բոնուսը՝ Արցախը։

«Չոր» փաստերը

1.Հունվարի 16–ին Փարիզում ավելի քան 4 ժամ բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ միջնորդ երկրների օժանդակությամբ։ Դա Մնացականյանի ու Մամեդյարովի հերթական հանդիպումն էր։

Դրանից հետո անմիջապես շրջանառության մեջ է դրվում «ժողովուրդներին պատրաստենք խաղաղության» բանաձևը։ Հայաստանի հանրայինը սկսում է քիրվայություն քարոզել, իսկ Ալիևը չի խոսում Երևանը գրավելու մասին, բայց պնդում է Ստեփանակերտի թեման։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցույց տալ, թե, իբր, Արցախի հարցով բանակցություններ չկան։

2.Հունվարի 19–ին ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը հայտարարություն է տարածում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականան, և հակամարտությունը կկարգավորվի։ Նա էլ է խոսում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեմայով։

3.Հունվարի 19–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ ու կրկին կոչ անում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

4.Հունվարի 22–ին Դավոսում հանդիպում են Փաշինյանն ու Ալիևը։ Փաշինյանն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին այդ հանդիպումը բացատրում է «էդպես ստացվեց»–ով։ Ալիևը Փաշինյանի հետ նկարում շողում է ուրախությունից։

5.Հունվարի 23–ին հեռախոսազրույց են ունենում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Բոլթոնի հետ Արցախի հարց չի քննարկվել։

Դետալները

Սատանան միշտ դետալների մեջ է լինում։ Տվյալ դեպքում բացառություն չի եղել։

Որքան էլ Փաշինյանը թաքցնի, որ Արցախի հարցով ինքը ոչ թե բանակցում է, այլ պարզապես շփվում Ալիևի հետ, միևնույն է, փաստերն այլ բան են հուշում, իսկ դետալները ցույց են տալիս, թե ինչպիսի ինտենսիվություն կա բանակցային գործընթացում, ով է մոդերատորը, և ուր է տանում այս ամենը։

Շատ հստակ օրինաչափությամբ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումներին ու որոշակի պայմանավորվածություններին հաջորդում է Փաշինյան–Ալիև հանդիպումը որևէ այլ միջոցառման շրջանակներում, քանզի Փաշինյանի համար կարևորվել է ձևն, ու նա փորձում է դեմքը պահել՝ ցույց տալով, թե, իբր, հավատարիմ է իր հայտարարությանն ու բանակցություն չի վարում, այլ ընդամենը պատահաբար հանդիպում է Ալիևին։

Նույն օրինաչափությամբ ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն է հայտնվում ասպարեզում, երբ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» և «պատմական կարծրատիպերից ձերբազատվելու» շրջանակներում։ Բոլթոնի մոդերատորությունն այս գործընթացում ակնհայտ է։

Ուշագրավ է, որ Ալիևի ու Փաշինյանի ջանքերով ՌԴ դերը նվազեցվել է հակամարտության կարգավորման գործում։ Եթե նախկինում խոսվում էր «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում էր տարածքների վերադարձ, Արցախի ստատուսի որոշման մեխանիզմներ և խաղաղապահների (ենթադրաբար՝ ռուսական անձնագրով) տեղակայում, ապա այժմ բանակցային գործընթացը «Բոլթոնի պլանով» նախատեսված սցենարով է, ըստ որի՝ հակամարտությունը կարգավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով։

«Բոլթոնի պլանով» չի նախատեսվում Արցախի անկախ կարգավիճակ, քանզի այն պլանավորվում է թողնել Ադրբեջանի կազմում, չկան խաղաղապահներ, և կա միայն խաղաղության ու փողի խոստում։

Մեծ խաղը

Ինչպես սկզբում էինք նշել, մեծ խաղի մեծ թիրախը Ռուսաստանն է, իսկ փոքր թիրախը՝ Իրանը։ Ամերիկացիները նույնիսկ Սիրիայի քրդերին «քցեցին»՝ հանուն թուրքական աշխարհի հետ ձեռք բերված հակաիրանական պայմանավորվածության և հանուն մեծ խաղի։

Այս խաղում Հայաստանը դարձել է մանրադրամ։ Դավադրությունների տեսության գիրկը չենք ուզում ընկնել, բայց փաստն այն է, որ Բոլթոնի պլանը մտել է գործնական հունի մեջ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Նա գիտե՞ր, որ մտնելու է, թե՞ վարչապետ դառնալուց հետո ակամայից մտցվեց, «հերձումը» ցույց կտա։ Մեզ այս պահին պլանն է հետաքրքրում։

Այդ պլանում Հայաստանը զիջողի դերում է։ Փաշինյանը, բնականաբար, չի ուզում հայտնվել այդ դերում, բայց դատելով ամենից՝ կա՛մ չի կարողանում «ոչ» ասել, կա՛մ չի հասկանում խաղի իմաստը. երևի, երկուսը միասին։

Փաստը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանն ինտենսիվորեն բանակցում է Արցախի հարցով, և այդ առումով երկրորդ կարծիք չի կարող լինել։ Եթե արդեն խոսվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, նշանակում է՝ դետալային փուլեր են անցել բանակցողները։ Ու հենց դա է մտահոգիչը։

Հաշվի առնելով Փաշինյանի անցյալը (դիլետանտ ընդդիմադիր լրագրող, որի քաղաքական հայացքները և արժեհամակարգը ձևավորվել են քիրվայական մթնոլորտում), վարչապետի կարգավիճակով վարվող նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը (ներսում՝ պառակտում, դրսում՝ զրո դաշնակիցներ), ինչպես նաև կառավարման ոճը (ուղիղ նայել ֆեյսբուքյան օգտատիրոջ աչքերին ու «լափշա» կախել նրա ականջներից, անել այն, ինչ խոստացել ես չանել ու խոստանալ այն, ինչի հակառակն ես անում կամ անելու), կարող ենք պնդել, որ նա մտել է վտանգավոր տիրույթ, ու դա է պատճառը, որ թաքցնում է իրականությունը։

Փաշինյանի համար բառերը և սեփական խոսքն ընդամենը մանիպուլյացիայի գործիքներ են։ Նրա ասածները, հետևաբար, պետք է հասկանալ հակառակ իմաստով։

Օրինակ՝ երբ երեկ Փաշինյանն ասաց, որ Բոլթոնի հետ խոսել է ամեն ինչից, բացի Արցախի հարցից, ապա հասկացողը հասկացավ, որ Բոլթոնի հետ Փաշինյանի զրույցը եղել է բացառապես Արցախի հարցի շուրջ։ Հատկապես որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Թե մինչև ո՞ւր կարող է գնալ Փաշինյանն այս մեծ խաղի շրջանակներում, դժվար է ասել։ Մեկ բան ակնհայտ է, որ Ադրբեջանն արդեն լուծված է համարում Փաշինյանի հետ մինի պարտիան ու անցել է Կրեմլի հետ «ռազբորկային»՝ ատամ ցույց տալով վերջինիս ու առաջարկելով մոռանալ Ադրբեջանը ռուսական աշխարհաքաղաքական, անվտանգ և տնտեսական նախագծերում ներգրավելու մտադրությունից։

Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը

Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող ներկա գործընթացը շատ նման է 1997–1998թթ. զարգացումներին, բայց կա մեկ էական տարբերություն։ Այն ժամանակ դրսի ուժերը, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանն էր սխալմամբ կարծում, չէին ճնշում Հայաստանին, որպեսզի մենք գնանք միակողմանի զիջումների։ «Փուլային» լուծման գնալը Տեր–Պետրոսյանի «բզիկն» էր, որը կյանքի կոչելով՝ նա այն ժամանակ փորձում էր փոխհատուցել ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտն ու զուգահեռաբար նաև առաջ մղել քիրվայական գաղափարախոսությունը։ Իսկ հիմա կա իրական ճնշում մեզ վրա, և լրիվ այլ ներքին ու արտաքին միջավայր։

Ինչ մնում է անձերին, ապա Փաշինյանը գործում է նույն տերպետրոսյանական գաղափարական տիրույթում, բայց, ի տարբերություն ՀՀ 1–ին նախագահի, նա անկեղծորեն չի բացվում հանրության առաջ ու առայժմ չի պատրաստվում գրել ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»։ Փաշինյանն առերևույթ ռազմահայրենասիրություն է խաղում, բայց «տակից» բանակցում է մի պլանի շուրջ, որը նույնիսկ ավելի վատն է, քան Տեր–Պետրոսյանի տխրահռչակ «փուլային» տարբերակը։

Փաշինյանը դասեր է քաղել Տեր–Պետրոսյանի քայլերից ու դրա համար էլ չի ուզում հանրային լայն քննարկման առարկա դարձնել Արցախի հարցը և իր վարած բանակցության առարկան։ Փաշինյանն այլ՝ խաշային ու պարգևավճարային թեմաներով է զբաղեցնում հպարտ քաղաքացիներին։ Աշակերտն, ըստ այդմ, գերազանցում է ուսուցչին։ Եթե այդպես չէ, ապա Փաշինյանը պետք է բացի փակագծերը և անկեղծ խոսի Հայաստանի հանրության հետ։ Հատկապես որ հայ ժողովուրդը նրան Արցախի հարցով մանդատ չի տվել, և հատկապես որ նա Տեր–Պետրոսյանի պես դոկտրինյոր չէ ու չունի կայուն աշխարհայացք, ինչը տվյալ դեպքում hօգուտ Փաշինյանի է խոսում։

Հիմա մեծ խաղ է սկսվել, ու բանակցային գործընթացը գաղտնի պահելն անհնար է։ Մեծ խաղին զոհ չգնալու համար այլ որակներ ու այլ մտածելակերպ են անհրաժեշտ կառավարող դասից։ Փաշինյանն այդ որակներն ու մտածելակերպը չունի։ Իսկ այն, ինչ ունի, վտանգավոր է մեր երկրի անվտանգության համար։

Կհասցնի՞ Հայաստանը, կախված է մեզանից։ Իսկ մինչ այդ եթե մեր երկիրը դիմացավ այս փորձությանը, ապա կարող ենք ասել, որ աշխարհում հրաշքներ լինում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: