Լրահոս

18.05.2026 20:52


«Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին

«Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու և Կենտրոնականի բաժիններում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է որ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 70-ամյա Կոնստանտին Դ.-ն է։

Այս խորագրի վերջին նյութերը