Լրահոս

19.05.2026 15:58


Ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից

Ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից

Պետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ։ Շատ սիրուն է, երբ մարդը Երևանին առնչվող հարցին ի պատասխան՝ պատկերացնում է իր ընկերոջ վերադարձը և նրա ծրագրերի իրականացումը։ Դա մարդկային առումով չի կարող աննկատ մնալ, առնվազն ինձ համար։

«Հենց իմ մտքով նոր անցնում էր․․․ Ռուբեն Վարդանյանի՝ իմ ընկերոջ մասին, որ ինքը ծրագիր ուներ Երևանում մի քանի ճոպանուղիներ բացելու․․․ մեկը՝ Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում․․․ և ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ ինքը էդ ծրագիրը կյանքի կոչի։ Իմ մեջ էդ զգացումը կա․․․ Հուսով եմ՝ Աստծո կամոք նա իր ծրագիրը կյանքի կկոչի։ Դա էր իմ մտքով անցնում, երբ Էրեբունու մասին խոսեցինք»,- ասել էր նա։

Ես էլ եմ շատ սպասում այն օրվան, երբ Բաքվում էլ գերիներ չենք ունենա․․․

Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը