Մեկնաբանություն

Մարտ 09, 2019 12:55

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա տարբեր պիտակներ են փակցվել։ Ամենատարածվածը «սորոսականի» պիտակն է։

Նոր իշխանություններին «սորոսականի» պիտակ փակցնողները համարում են Փաշինյանին ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի դրածոն, ինչը, մեր կարծիքով, սխալ է։

Փաշինյանի իշխանությանը «սորոսական» են համարում այն պատճառով, որ նրա թիմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ու հսկայական քանակով դրամաշնորհներ են ստացել Սորոսի ստեղծած հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ «Բաց հասարակության հիմնադրամներից»։

Փաշինյանի թիմում միայն Սորոսի հիմնադրամից չէ, որ դրամաշնորհ ստացածներ կան, բայց նրանց բոլորին տվել են «սորոսական» պիտակավորումը։ Ըստ այդմ՝ «սորոսականը» հավաքական ձևակերպում է։ Մարդը կարող է որևէ կազմակերպությունից դրամաշնորհ ստացած չլինել, բայց համարվել «սորոսական», և հակառակը (դրամաշնորհ ստանալու մեջ կրիմինալ չկա. «կրիմինալն» առաջանում է դրամաշնորհի օգտագործման ուղղությունից ու նպատակներից)։

Մի խոսքով, Փաշինյանի թիմում ինչ «ռանգի» մարդ ասես՝ կա, բայց կպել է «սորոսականի» պիտակը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես ստացվել։

Ասել, որ Փաշինյանը «սորոսական» է, պարզունակ մոտեցում է, քանզի նա իրականում ոչմիբանական է։ Մեր պետությանն առնչվող ներքին ու արտաքին քաղաքական հարցերում նա կայուն տեսակետներ չունի։ Չկան Արցախի հարցի լուծման պատկերացում, հայ–ռուսական հարաբերությունների մասին հստակ մոտեցում, Արևմուտքի հետ հարաբերությունների հայեցակարգ և այլն։

Փաշինյանը չունի կայուն սկզբունքներ, աշխարհայացք և պատկերացումներ։ Նա պատրաստված չէ գաղափարապես և չունի պետության զարգացման տեսլական։

Փաշինյանը հայտարարել է, որ չունի «իզմեր»։ Իսկ եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։ Փաշինյանի գաղափարական ու աշխարհայացքային դատարկությունն էլ փորձում են լցնել տարբեր շրջանակներ, այդ թվում՝ սորոսական։ Ու քանի որ վերջիններս ակտիվ են տեղեկատվական դաշտում ու հմուտ են չեղած տեղից աղմուկ բարձրացնելու գործում, ուստի դա պրոյեկտվում է Փաշինյանի վրա, ու նա դառնում է «սորոսական»՝ անկախ իր կամքից։

Փաշինյանի իշխանությունը չունի քաղաքական բովանդակություն։ Կա միայն ձև, բայց քանի որ այդպես հնարավոր չէ իշխանություն պահել, ուստի բովանդակային վակուումը լցնելու բնական գործընթաց է սկսվել։ Դատարկությունը լցնելու գործին ներգրավված են բոլոր շրջանակները, այդ թվում՝ Սորոսենք։ Թե ինչով, ի վերջո, կլցվի փաշինյանական իշխանության քաղաքական ու գաղափարական դատարկությունը, դժվար է ասել։

Առայժմ դատարկությունը լցվում է Բոլթոնով ու Սորոսով։ Դրա համար էլ Փաշինյանը «դարձել» է «սորոսական»։ Վաղը կլինի այլ բան, Փաշինյանը կհամարվի «այլբանական»։

Ի դեպ, Փաշինյանի իշխանության ապաքաղաքական բնույթն ու գաղափարական դատարկությունն են պատճառ դարձել, որ հանրային քննարկման թիվ մեկ թեման նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գերակտիվությունն ու արտասահմանյան շրջագայություններն են։ Եթե Փաշինյանի այցերն ունենային կոնկրետ նպատակներ ու առարկայական արդյունքներ ապահովեին, ապա հայ ժողովուրդը չէր նկատի Աննայի հետ նրա համատեղ այցերը։ Չէին նկատի Մարիամին ու նույնիսկ նրա իրական կամ վիրտուալ ընկերուհուն։ Բայց քանի որ դատարկություն է, ուստի մարդիկ սկսել են մտնել մատի ու մատանու արանքը, ինչը բնական է։

Դատարկությունը միշտ ինչ–որ բանով լցվելու հատկություն ունի։ Տվյալ դեպքում տեղեկատվական դաշտը լցվել է շոփփինգով, վոյաժներով ու հիմնադրամային «արկածներով», որոնց հետ կապված լուրերը հիմնականում բամբասանքային բնույթ ունեն, բայց դա այն գինն է, որը պետք է վճարի փաշինյանական իշխանությունը դատարկության դիմաց։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:50 Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Հունիս 19, 2019 11:30 Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։