Տնտեսական

20.03.2019 16:28


Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ ամենբարձր մակարդակով կոչ է արվում ոչխար պահել, բայց գլխաքանակը նվազում է:

«Մենք ֆինանսավորելու ենք անասնապահությունը, նաև ոչխարաբուծությունը: Իրականում անասնապահությունը լրջագույն պոտենցիալներ ունի, քանի որ միայն տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է: Մենք որքան արտադրենք դրա և ներքին, և արտաքին սպառումը կա: Ոչխարի միսն արաբական աշխարհում և Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է մի քանի խնդիր լուծենք՝ ոլորտին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերենք: Սուբսիդավորելու ենք անասունների ձեռք բերման արժեքը»,-ասաց Գեւորգյանը։

Հարցին, թե վարչապետի՝ ոչխար պահելու հայտարարություններին զուգահեռ ոչխար պահողները դժգոհում են բրդի վերամշակման խնդիրներից, քանի որ պայմաններ չկան, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ոչխարի բրդի վերամշակումը շատ բարդ է, ես դեռ լուծում չունեմ: Ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք՝ ոչխարի բրդի վերամշակումը ձեռնտու է, թե՝ ոչ»:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը