Տնտեսական

Մայիս 01, 2019 11:45

Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Ղազախստանից Հայաստան ցորեն բերելու հեռանկարը տեսականորեն հնարավոր է երկու ուղիներով։ Առաջինը փակ է Հայաստանի համար, որովհետև անցնում է Ադրբեջանի տարածքով։ Երկրորդը` Ռուսաստանի տարածքով, չափազանց երկար է։ Այդ պատճառով հայ բեռնափոխադրողները սահմանափակվում են ռուսական ցորեն ներկրելով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը։

Անցած շաբաթ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան պայմանավորվել է Ղազախստանի կառավարության ներկայացուցիչների հետ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ծավալներն ավելացնելու մասին։ Եթե կողմերը վերջնական համաձայնության գան, և Ղազախստանը պետբյուջեից սուբսիդավորի իր ցորենի առաքումները վրացական շուկա` փոխհատուցելով մինչև 50 տոկոս տրանսպորտային ծախսերը, ապա Վրաստանում մեկ տոննա ղազախական ցորենն ավելի էժան կլինի, քան ռուսականը։ Հայաստանը տեսականորեն կարող էր օգտվել դրանից` համաձայնագիր կնքելով վրացի գործընկերների հետ։ Բայց ամբողջ հարցը տեղափոխման պայմաններն են։

«Վրաստանն այդ դեպքում Ղազախստանից ցորեն կներմուծի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով։ Քանի որ մենք Բաքվի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեզ համար այդ ճանապարհը փակ է», – ասաց Նիկողոսյանը։

Բացի այդ, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված է պայմանագիր. այն ամենը, ինչ անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, վրացական կողմն իրավունք չունի առաքել Հայաստան կամ վերավաճառել նրան։

Նիկողոսյանը նշեց, որ ղազախական ապրանքները կարող են մտնել հայկական շուկա Ռուսաստանի տարածքով` շրջանցելով Ադրբեջանը, սակայն այդ ուղին ավելի երկար է և թանկ։ Գործնականում դա այսպիսի տեսք կունենար. Ղազախստանից ցորենը պետք է հասնի Վլադիկավկազ, այդտեղից բեռնատարներով՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետով «Բագրատաշեն» հսկիչ անցակետ, այնուհետև ցորենը երկաթուղային տրանսպորտով առաքվում է Երևան։ Բեռնափոխադրողներին այդ երթուղին ձեռնտու չէ։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռուսաստանում ցորեն գնելն է և այն բեռնատարներով «Վերին Լարսով» Հայաստան հասցնելը։ Այդ ճանապարհն ավելի կարճ է` ընդամենը 700 կմ։

Այսօրվա դրությամբ՝ երրորդ կարգի ամուր տեսակների ցորենի տոննան Ռուսաստանում արժե մոտ 13 հազար ռուբլի (մոտ 200 դոլար), իսկ Ղազախստանում` 49 հազար տենգե (128,64 դոլար)։ Անցած տարի հայ թրեյդերները մեծածախ ռուսական ցորեն են գնել մեկ տոննայի համար 15 հազար ռուբլով։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կասկածում է, որ հայ թրեյդները կարող են օգուտ քաղել Վրաստանի և Ղազախստանի նոր պայմանավորվածություններից, քանի ո ցորենը տեղափոխվելու է Ադրբեջանի տարածքով։

«Ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի չի լինի։ Ցորենը Ակտաուից տեղափոխվելու է Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթուղով այն Ադրբեջանից կհասնի Վրաստան», – ասաց Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա նշեց, որ Ադրբեջանը շրջանցելու ևս մեկ երթուղի կա` Թուրքմենստանը։ Այդ ճանապարհով արդեն կատարվել է նավթամթերքի տեղափոխություն։ Բայց գյուղատնտեսական արտադրանք առայժմ չի առաքվել։

Ինչ վերաբերում է Վրաստանով ավտոմոբիլային ճանապարհով ցորենը տեղափոխելուն, Ցագարեիշվիլին նշեց, որ վրացական կողմը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ցորենի առաքումները։

Հիշեցնենք, որ Վրաստանը երեք անգամ տեղափոխել է արգելքի ժամկետը։ Առաջին անգամ այն պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, հետո` հունվարի 1-ին։ Արդյունքում վրացի ներկրողների քառօրյա բողոքից հետո կառավարությունը քննարկումը հետաձգեց մինչև 2019թ-ի հոկտեմբերի 1։

«Ամենայն հավանականությամբ, կոշտ արգելք չի լինի։ Ցանկացած մատակարարող հնարավորություն կունենա ինքնուրույն ընտրել, թե որ ճանապարհով է ցանկանում ներկրել ցորենը` երկաթուղային, թե ավտոմոբիլային», – կարծում է Ցագարեիշվիլին։

Բայց վրացական իշխանությունները մտադիր են սահմանափակումներ մտցնել ավտոտրանսպորտով ապրանքներ տեղափոխելու վրա, որպեսզի ակտիվացնեն երկաթուղային առաքումները։ Այդ նպատակով 2019թ–ի հուլիսի 1–ից Հայաստանից փոխադրողների համար կսկսեն գործել ավտոմոբիլային փոխադրումների քաշը կարգավորող նոր չափանիշներ։ Մասնավորապես, յուրաքանչյուր բեռնատար կարող է Վրաստանի տարածքով տեղափոխել 40 տոննայից ոչ ավելի բեռ, այդ կանոնին չհետևելու դեպքում յուրաքանչյուր ավել տոննայի համար սահմանվել է 50 լարի (մոտ 20 դոլար) տուգանք։

Ցագարեիշվիլին կարծում է, որ նոր կարգավորումների դեպքում փոխադրողների ֆինանսական շահույթը կնվազի։

Դրա հետ կապված` այժմ բանակցություններ են ընթանում երկաթուղով և լաստանավով փոխադրումների սակագները նվազեցնելու համար։ Առավել ևս, որ Փոթի նավահանգիստը հայտարարել է իր ծառայությունների նոր, ավելի մրցունակ սակագներ սահմանելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. ուղիղ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. ուղիղ

Հունիս 28, 2019 12:40 Հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ: