Կարծիք

17.05.2019 20:49


Նոր Հայաստանում Նիկոլի քմահաճույքով է որոշվում օրինականությունը

Նոր Հայաստանում Նիկոլի քմահաճույքով է որոշվում օրինականությունը

Նիկոլի թերթը շտապեց հայտնել, որ 5-րդ ալիքի սեփականատիրոջ՝ Արմեն Թվադյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել ու միջնորդություն է ուղարկվել դատարան, որպեսզի վերջինիս կալանավորեն։

Սա հերթական առհավատչյան է նրա, որ Նոր Հայաստանում Նիկոլի ու իր քայլարաստների քմահաճույքով է որոշվում օրինականությունն էլ, արդարադատությունն էլ, ու վստահեցնում եմ ձեզ, որ եթե Թավադյանը չլիներ 5-րդ Ալիքի սեփականատեր ու/կամ Քոչարյանի հետ մտերիմ չլիներ, քիչ հավանական է, որ նմանօրինակ միջադեպով հենց այս հոդվածը կիրառվեր ու առավել ևս՝ կալանքի միջնորդություն լիներ։

Որպեսզի մերկապարանոց չթվա ասածս, եկեք մի քանի դեպք հիշենք․

1․ Մոտ կես տարի առաջ Մարալիկում մի խումբ հարձակվեց ԱդեկվաԴի տղերքի վրա։ Հարձակումը պլանավորված էր ու խմբակային, իսկ դրա արդյունքում եղել էր գույքային վնաս։ Քրեական գործ հարուցվեց միայն դատարանի որոշմամբ ու կես տարի անց։ Խափանման միջոցը կալանք չի սահմանվել։

2․ Շաբաթներ առաջ, Ռեստարտի սորոսական գվարդիան խմբակային հարձակում էր իրականացրել Մալյան Նարեկի վրա։ Հիմա կա հարուցված քրեական գործ՝ խմբակային խուլիգանության և առևանգման փորձի մասին։ Ու թեև այս գործողությունն էլ վաղօրոք պլանավորված էր, խափանման միջոցը մեղադրյալների նկատմամբ չի նշանակվել կալանք։

3․ Նույն ասֆալտահպատակ Գասպարու արկածները հիշենք, ընդ որում՝ հենց միջադեպի օրվա, եթե չեմ սխալվում։ Համացանցը ողողված է տեսանյութով, որտեղ երևում է, որ Գասպարին գոռում ու անձնական վիրավորանքներ է հասցնում ակնհայտորեն ծառայություն իրականացնող ու համազգեստ կրող ոստիկաններին։ Սա ևս քրեական հանցագործություն է, ու եթե չեմ սխալվում՝ պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ։ Նշված դրվագով, իհարկե, ոչ մի քրեական գործ էլ հարուցված չէ, էլ չխոսեմ կալանքի մասին՝ որպես խափանման միջոց։

Ես որևէ կերպ չեմ ուզում ասել, որ մարդկանց վրա շշեր ու այլ իրեր նետելը լավ բան է։ Ես պարզապես մատնանշում եմ, որ շատ ավելի ճչուն ու ծանր դեպքերում մեծն Սուտասանին ու իր շայկային հպատակված իրավապահ համակարգը շատ ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերում, իսկ նկարագրված դրվագները իրոք ավելի ծանր են, թեկուզ այն պատճառով, որ չեմ կարծում, որ Թավադյանի դեպքում ունեին պլանավորված ու ցինիկաբար իրականացված գործողություն, ինչպես մյուս դեպքերում էր (առնվազն 2-ում)։

Ամփոփելով, ուզում եմ հիշեցնել աստվածաշնչյան մի խոր իմաստություն․ մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատաստանով դատեցիր, դրանով էլ դատվելու ես։ Նիկոլի ու թրաշամանուկների համար դեռ ուշ չի էս միտքը ընկալելն ու հետևություններ անելը․․․

#SutNikol

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը