Քաղաքական

17.07.2019 23:50


Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հուլիսի 17-ի երեկոյան բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, ցուցարարները չեն ենթարկվել, ինչի հետեւանքով բախում է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։

Նա պատմեց, որ մի ցուցարարի մեջքին են խփել, մյուսի քիթը վնասել, բայց չեն կարողացել հեռացնել ճանապարհից, քանի որ ժողովուրդը շատ է եղել։ Այժմ նրանք սպասում են պաշտոնյաների, որոնք լուծում կտան իրենց խնդրին։

Բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, նրանց թվում նաեւ մի քանի ոստիկաններ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։

***

Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով, Aysor.am-ի տեղեկություններով, վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, ավելի վաղ փակել էին միջպետական ավտոճանապարհը և պահանջում էին անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութը, նաև հանդիպում պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։

***

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այս պահին բանակցություններ է վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ճանապարհը դեռեւս փակ է։

Նա հայտնեց, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։

Նշենք, որ բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։

***

Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։

Նա նշեց, որ մարզպետը խոստացել է 1 խորանարդ մետր փայտի գինը իջեցնել՝ 6 հազար դրամի, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ։

Այս խորագրի վերջին նյութերը