Քաղաքական

30.04.2024 12:14


Ցանկացած նորմալ երկրում իրավապահները կալանքի օրդեր կստորագրեին հայրենիքը դավաճանելու մեղադրանքով. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ցանկացած նորմալ երկրում իրավապահները կալանքի օրդեր կստորագրեին հայրենիքը դավաճանելու մեղադրանքով. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մարիա Կարապետյանին տվեցի պարզ հարց՝ ցույց տալ աշխարհում մեկ երկիր, որը սահմանի չորս փոքր «կռճոնների» վրա սահմանազատում, սահմանագծում է իրականացնում։ Այս մասին ԱԺ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Չի կարող լինել աշխարհում մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում՝ որտեղ ոչ խելագար կառավարություն է՝ այդ նորմալ երկրներում իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»,-նշեց նա։

Նշենք, որ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը