Մեկնաբանություն

Հուլիս 10, 2012 16:31

Քաղաքացիական հասարակության անելիքը

Քաղաքացիական հասարակության անելիքը

«Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունը լցրել է շատերի համբերության բաժակը։ Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների միավորել է ամենաթողության դեմ պայքարը, իսկ ավելի լայն իմաստով՝ երկրում տիրող անմխիթար վիճակը։

Վահե Ավետյանի սպանությունը հասարակական բողոքի ալիք է բարձրացրել։ Երիտասարդ սպայի մահը դարձել է այն կայծը, որից կարող է բոց բռնկվել։

Քաղաքացիական բողոքի ակցիաների հետ կապված՝ այժմ երկու մոտեցում կա։

Իշխանական մոտեցում

Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, մտահոգված լինելով իրենց համար հնարավոր անկանխատեսելի զարգացումներով, բնականաբար, կողմ են մարդկանց դժգոհությունը չքաղաքականացնելուն («Հարսնաքարում» տեղի է ունեցել հարբած ու տաքգլուխ մարդկանց վեճ, որն ավարտվել է սպանությամբ), տեղայնացնելուն (միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքար) և ուղղորդելուն (նախագահը մեղավոր չէ, «չար օլիգարխներն» են մեղավոր)։

Իշխանություններն ուզում են այս ամենից ցինիկաբար օգուտ քաղել և ի վերջո «Մաշտոցի պուրակ-2» ստանալ, որի արդյունքում «կինոյի մեջի տղան» իջնում է հրապարակ և արտասանում «Ռուբե՛ն ջան, սիրուն չի...» նախադասությունը, իսկ տեղեկատվական դաշտի գեղամյաններն էլ այդ ամենը ներկայացնում են որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ։

Իշխանություններն ուզում են նաև դրածոների միջոցով այնպես անել, որ «Նեմե՛ց, մարդասպան» վանկարկումները հանկարծ չվերածվեն «Սերժի՛կ, հեռացիր»–ի, այսինքն՝ խնդիրը տեղայնացնել ու թեման փակել «պեշկաներին» զոհաբերելով (տեսնել էր պետք այն «ակտիվիստների» դեմքը երբ նախագահական նստավայրի մոտ բողոքավորները սկսեցին գոռալ «Սերժի՛կ, մարդասպան» ու «Սերժի՛կ, հեռացիր». սրանց ծրագրերի մեջ դա չէր մտնում)։

Պետք է ասել, որ նախագահական նստավայրին մասամբ է հաջողվում կառավարելի դարձնել բողոքի ալիքը։

Որքան էլ տարատեսակ «հանգույնները» պաթետիկ ոճով ելույթներ ունենան և փորձեն մեր քաղաքացիների արդարացի դժգոհություններն ուղղորդել Սարգսյանին ցանկալի հունով, միևնույն է, շատերի համար պարզ է, որ ռուբենհայրապետյանները չեն Հայաստանի ներկա վիճակի գլխավոր պատասխանատուները, և որ ձուկը գլխից է հոտած։

Քաղաքացիական մոտեցում

Երկրորդ մոտացման համաձայն՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածը պետք է քաղաքականացնել և օրակարգում դնել համակարգային փոփոխությունների խնդիրը։ Ըստ այդմ, անկախ կուսակցական համակրանք–հակակրանքից՝ առաջնային պետք է դառնա հանրային լայն կոնսոլիդացիայի շնորհիվ Հայաստանը ներսից խժռող օլիգարխիայից, այն  է՝ Սերժ Սարգսյանի գլխավորած բուրգից, ազատելը։

Անկեղծ մղումներով ակտիվիստների համար գլխավորը «Քաղաքականացում և կոնսոլիդացիա» կարգախոսն է, որը հակադրվում է «Ապաքաղաքականացում և դեկոնսոլիդացիա» իշխանամետ կարգախոսին։

Ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել

Թե վերը նշված մոտեցումներից ո՞րը գերակայող կդառնա, պարզ կլինի առաջիկայում։ Եթե իշխանությանը հաջողվեց ներդրված «ակտիվիստների» և վերջիններիս տված «կուտն» ուտող «ազնիվ քյարփինջների» միջոցով հանրային դժգոհությունը տանել «օլիգարխների» դեմ պայքարի և այդ պայքարում Սերժ Սարգսյանին ապավինելու իշխանական «բլեֆի» ուղղությամբ, ապա մենք գործ կունենանք հաճախորդացման հերթական պատմության հետ։ Այս անգամ հաճախորդի դերում, կամա թե ակամա, հանդես  կգա քաղաքացիական հասարակությունը, ինչը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։

Իսկ եթե քաղաքացիական շարժումը դնի շատ առարկայական խնդիրներ և խուսափի կեղծ թիրախների հետևից գնալուց, ապա Հայաստանում հնարավոր կլինի հասնել դրական փոփոխությունների։ Քաղաքացիական հասարակությունը կարող է լինել ապակուսակցական, բայց ապաքաղաքական՝ երբեք։

Քաղաքացիական հասարակության իրական ջատագովները, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է քաղաքական ուժերին հարկադրեն համախմբել իրենց ջանքերը և լուծել հետևյալ խոշոր խնդիրները.

Ա. Հայաստանում առկա քաղաքական մենաշնորհի վերացում և գալիք նախագահական ընտրությունների լեգիտիմության ապահովում,

Բ. Արհեստական տնտեսական մենաշնորհների վերացում, ազատ մրցակցության ապահովում, սեփականության իրավունքի պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում և ներկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում,

Գ. Մարդու իրավունքների և ազատությունների ամբողջական փաթեթի իրացման հնարավորության ապահովում։

Ահա այս պլատֆորմի շուրջ պետք է քաղաքացիական հասարակությունն ու  Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը։

Քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունն անզոր կլինեն, եթե որոշեն առանձին–առանձին, ինչպես իշխանությունն է ուզում, պայքարել ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայով ընտրական համակարգը վերջնականապես սպանած օլիգարխիկ բուրգի դեմ։ Միայն լայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր խաղից հանել ու վերջին հաշվով սահմանադրական դաշտ բերել Սերժ Սարգսյանի պահապան «հրեշտակի» վերածված ֆորմալ ու ոչ ֆորմալ ուժային կառույցներին ու փոփոխությունների հասնել առանց արյունալի բախումների։

Վահե Ավետյանին սպանել է այն համակարգը, որը Բաղրամյան 26–ում ձգտում են է՛լ ավելի կենտրոնացնել և այլասերել՝ թաքնվելով «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի տակ։ Եվ ուրեմն, սխալ ճանապարհով չգնալու համար՝ հարվածը պետք է ուղղել օլիգարխիկ բուրգի «ուղեղային կենտրոնի»՝ նախագահական նստավայրի կողմը։ Սարգսյանը շատ լավ զգում է, որ ի վերջո այդպես էլ լինելու է, և այդ իսկ պատճառով բետոնապատ արգելքներ է դրել նախագահական նստավայրի մոտքի մոտ, բայց դե բոլոր ավտորիտար ղեկավարներն էլ նման քայլի դիմել են, հետո ի՞նչ...

Ամփոփելով նշեմ, որ 2013թ. նախագահական ընտրությունները հարկավոր է առիթ դարձնել ՀՀԿ–ՕԵԿ հակապետական ու հակահասարակական կոալիցիայից ձերբազատվելու և երկրում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորման օգնությամբ բարեփոխումներ անելու համար։  

Կարեն Հակոբջանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Առաքյալ» մարզպետն ու էլեկտրաֆիկացիան

«Առաքյալ» մարզպետն ու էլեկտրաֆիկացիան

Դեկտեմբեր 10, 2016 10:00 Որքան իշխանությունը հարստանում է, այնքան սահմանագոտին ավելի ու ավելի է ընկղմվում խավարի մեջ:
Օդից փող ստանալու մեթոդ

Օդից փող ստանալու մեթոդ

Դեկտեմբեր 09, 2016 10:20 Թե՞ այս երկրում օրենքները գրվում են միայն ժողովրդին քերթելու համար: Այն ժողովրդին, որն արդեն վարձերից ու վարկերից, հարկերից ու տուրքերից չգիտի՝ գլուխն առնի ուր փախչի:
ՀՀԿ-ն և բարեփոխումները՝ հակադիր դիրքերում

ՀՀԿ-ն և բարեփոխումները՝ հակադիր դիրքերում

Դեկտեմբեր 08, 2016 09:20 «Բարեփոխումները» գայլ չեն, անտառ չեն փախչի: Ժողովրդին կարելի է բառերով էլ կերակրել, թե «բարեփոխումներ» ենք անում:
Իշխանության հակասական հռետորաբանությունը

Իշխանության հակասական հռետորաբանությունը

Դեկտեմբեր 07, 2016 00:05 Եթե վարչապետն ինքն է խոստովանում, որ ՀՀԿ-ական դառնալուց հետո վարկանիշային անկում է ունեցել, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ այդքան մարդ անդամագրվի ՀՀԿ-ին:
Տարոն Մարգարյանը պատրաստվում է ընտրություններին

Տարոն Մարգարյանը պատրաստվում է ընտրություններին

Դեկտեմբեր 06, 2016 00:05 Քաղաքապետի աթոռին 8 տարի նստած Մարգարյանը նոր միայն նկատեց իշոտնուկային դրվածքը, կիսախարխուլ սրահները և հակահիգիենիկ վիճակը:
Ֆրանսիայի «հարիֆ» նախագահն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը

Ֆրանսիայի «հարիֆ» նախագահն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը

Դեկտեմբեր 03, 2016 00:05 Սեփական վարկանիշնը իրատեսորեն է գնահատում և ընդունում է, որ իր կողմից տրված խոստումները այնքան էլ լավ չի կատարել, սխալներ են եղել:
Գայլին դրել են գառանը պահակ

Գայլին դրել են գառանը պահակ

Դեկտեմբեր 02, 2016 00:20 Ինչպե՞ս են հույժ դեմոկրատ երկրներն այս իշխանությանն այդքան գումար վստահում:
ՀՀԿ-ում հեղափոխության հոտ են առել

ՀՀԿ-ում հեղափոխության հոտ են առել

Դեկտեմբեր 01, 2016 09:20 Հեղափոխական իրավիճակների հնարավոր դրսևորումները կամ դրանք կանխելու վճռականությունն ինչ-որ ծրագրով կամ կուսակցական «դիրեկտիվներով» չեն կարգավորվում:
ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

Նոյեմբեր 30, 2016 00:30 Եթե երկրում իրականացվող քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների դեմ է, այդ դեպքում ինչ հեքիաթ ուզում են՝ թող պատմեն ՀՀԿ-ականները: Ո՞վ է նրանց հավատացողը:
Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

Նոյեմբեր 29, 2016 00:37 Ի՞նչ է տալու պարտադրանքով կազմակերպված այդ «ներհոսքը», եթե, ընդհանուր առմամբ, Հայաստանը զրկվում է մարդուժից:
«Պատվիրաններ» և իրականություն

«Պատվիրաններ» և իրականություն

Նոյեմբեր 27, 2016 18:30 ԽՄՀՀԿ համագումարում բազմաթիվ ձևակերպումներ հնչեցին:
ՀՀԿ-ի սարքած երկիր դրախտավայրը

ՀՀԿ-ի սարքած երկիր դրախտավայրը

Նոյեմբեր 27, 2016 10:00 Մի քիչ տրանսֆերտներն են քչացել, բայց դե, ոչինչ. փոխարենը հեսա բոլ-բոլ ընտրակաշառք կբաժանեն, ու այդ բացը կլրացվի:
ՀՀԿ-ն «պարԾիայի» է վերածվել

ՀՀԿ-ն «պարԾիայի» է վերածվել

Նոյեմբեր 26, 2016 09:30 Որտեղի՞ց մոգոնվեց այդ թեզը, թե եկել են կուսակցականացվելու ժամանակները:
Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

Նոյեմբեր 25, 2016 10:55 Ահարոն Ադիբեկյանը սրանց համեմատ ազնվության և անաչառության խորհրդանիշ կարող է դառնալ:
«Մշակութային» բիզնեսը թափ է հավաքում

«Մշակութային» բիզնեսը թափ է հավաքում

Նոյեմբեր 24, 2016 00:05 Սկսվում է շենք-շինություններ ծախծխելու, «ազատ» տարածքները ունիվերսալ ձևով շահագործելու գործընթաց: Ի՞նչ մշակույթ, ի՞նչ բան:
Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել

Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել

Նոյեմբեր 23, 2016 00:10 Պետաշխատողների կրճատված զանգվածը 2017-ին իշխող ուժին մերժող պոտենցիալ ռեսուրս է։
Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Նոյեմբեր 22, 2016 00:05 Հայտնի բան է՝ վախեցիր անկայուն հոգեվիճակում գտնվող հասարակությունից:
2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

Նոյեմբեր 19, 2016 10:00 Ոչ ոք չի հավատում դրան, բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու։
Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Նոյեմբեր 17, 2016 19:05 Կառավարման մոդելն է խեղդում ու ստիպում անդամագրվել մի ուժի, որին ժողովրդի մեծամասնությունը պարզապես ատում է:
Ինչպես փայ մտնել պետության հետ և պետության հաշվին

Ինչպես փայ մտնել պետության հետ և պետության հաշվին

Նոյեմբեր 17, 2016 14:35 Ահա թե ինչ է լինում, երբ միահեծան իշխանություն ենք ունենում։