Լրահոս

03.09.2009 17:22


Ռուբեն Գևորգյանց. «…երկու նախագահներն էլ Նոբելյան մրցանակ կստանան»

Ռուբեն Գևորգյանց. «…երկու նախագահներն էլ Նոբելյան մրցանակ կստանան»

-Ինձ թվում է՝ աշունը լավ է սկսվում և՛ քաղաքական, և՛ մշակութային լուրերով,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը՝ խոսելով Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև նախաստորագրված արձանագրությունների մասին։

-Լինելով ազգայնական կուսակցության նախագահ՝ կարծում եմ, որ ճիշտ քայլեր են արվում։ Ուրիշ բան, որ մենք չպետք է զիջենք ո՛չ թուրքերին, ո՛չ ադրբեջանցիներին։ Գտնում եմ, որ բավականին մեծ գործընթաց է սկսվել, և նույնիսկ կարող եմ կանխագուշակել, որ եթե դա ավարտվի երկու ամսից հետո, երկու նախագահներն էլ Նոբելյան մրցանակ կստանան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը