Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ)
Երևանի 2026 թվի բյուջեով «կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագրին նախատեսվել է 1 միլիարդ 60 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 765 միլիոն դրամով, բայց «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող հետիոտնային վերգետնյա անցումը՝ Թաղապետարանի շենքի դիմաց, այսօր փլուզման վտանգի տակ է, ինչը խոսում է մարդկանց կյանքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին։
Միլիոնավոր դրամները «թղթերով» ուղղվում են ծրագրերին, բայց քաղաքացին ամեն օր անցնում է վթարային անցումով և վտանգը գտնվում է հենց պաշտոնյաների աչքի առաջ…
Մինչդեռ մարդկանց անվտանգությունը չի կարող սպասել «ծրագրային հերթի»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության փորձագետ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից