Լրահոս

15.04.2026 09:12


Հարթավան-Շենավան խաչմերուկում «Opel Vectra»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մшհացել է

Հարթավան-Շենավան խաչմերուկում «Opel Vectra»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մшհացել է

Ապրիլի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաննարում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում, Հարթավան-Շենավան խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Հայկ Զ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Ջուլիետա Խ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարվածին օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը