Լրահոս

17.02.2015 20:40


ԲՀԿ տարածքային կառույցներից կրկին մարդկանց են բերման ենթարկել (լրացված)

ԲՀԿ տարածքային կառույցներից կրկին մարդկանց են բերման ենթարկել (լրացված)

Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ Երևանի Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ։

Նրանց տարել են բաժին՝ պատճառաբանելով, թե, իբր, ահազանգ են ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել, մինչդեռ նման բան, ականատեսների վկայությամբ, չի եղել։

Այս պահին ոստիկանությունում է և փորձում է բացատրություններ ստանալ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանը։

Քիչ առաջ Վ. Կարապետյանից տեղեկացանք, որ բերման ենթարկվածներից մի մասին բաց են թողել։

Այս պահին արդեն ազատ են արձակել Աջափնյակից բերման ենթարկվածներին։

Այս խորագրի վերջին նյութերը