Լրահոս

29.04.2024 13:15


Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է

Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 29-ին` խոշ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման արդյունքում «Նիվա»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը