Քաղաքական

02.11.2015 11:41


ԱԺ–ում սկսվեցին «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները

ԱԺ–ում սկսվեցին «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Դրանք շարունակվելու են մինչև նոյեմբերի 9–ը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այս բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության սկզբունքները:

–Բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն,–ասել է նա՝ հավելելով, որ առկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները միջազգային կառույցները գնահատում են ավելի ծանր, քան 2008 թվականի ճգնաժամն էր։

–Հետևաբար, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճ և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներում անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտցում է,–ընդգծել է Հ.Աբրահամյանը:

Նշենք, որ 2016թ. բյուջեի նախագծով՝ ՀՆԱ-ի իրական աճը սահմանվել է 2.2 տոկոս, գնաճը՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոս։ Բյուջեի եկամուտների մոտ 95%-ն ապահովվելու է հարկերի ու տուրքերի միջոցով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը