Խմբագրական

Նոյեմբեր 26, 2015 14:00

Ռուսաստանում առաջացած հակաթուրքական և պրոհայկական տրամադրությունների մասին

Ռուսաստանում առաջացած հակաթուրքական և պրոհայկական տրամադրությունների մասին

Երբ ՌԴ–ն պաշտոնապես և ուղղակիորեն մտավ սիրիական պատերազմական գործողությունների մեջ, արդեն իսկ պարզ էր, որ ականատեսն ենք դառնալու ռուս–թուրքական անուղղակի հակամարտության։

Թուրքական կործանիչի գործողությունները ռուս–թուրքական անուղղակի պատերազմը դարձրին ուղղակի։

Ճիշտ է, ՌԴ–ն պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Թուրքիային և այդ երկրի վրա անմիջապես չի հարձակվել (թեև դրա համար կան բոլոր հիմքերը, քանզի ռուսական ինքնաթիռ խփելն ու ռուս օդաչուին սպանելը գրեթե «կազուս բելի» է, այսինքն՝ անխուսափելիորեն պատերազմի հանգեցնող հանգամանք), սակայն կօգտագործի բոլոր լծակները թուրքերին վնասելու և հարմար առիթի դեպքում նաև ռազմական հարված հասցնելու համար։

Թուրքիան ակնհայտորեն սխալվեց ռուսական ինքնաթիռի հարցում, բայց, մյուս կողմից, պաշտոնական Անկարան այլընտրանք չուներ։

Էրդողանը հասկանում է, որ եթե Ասադը պահպանի իր դիրքերը (ռուսներն արդեն իսկ հասել են այն բանին, որ Ասադի անհապաղ հեռացումը դուրս է եկել շատերի օրակարգից) և «Իսլամական պետության» հարցերը վերջնականապես լուծվի ռուսների ու ԱՄՆ–ի միջոցով, ապա անմիջապես առաջ է գալու քրդական հարցը և Թուրքիայի տարածքային ամբողջականության թեման՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Էրդողանը վախենում է քրդական գործոնից, «թուրքական գարունից» և Թուրքիայի մասնատումից։ Դա է այն հիմնական պատճառը, որ Անկարան աջակցում է «Իսլամական պետությանը», որը քրդերին էլ է պատերազմ հայտարարել։ Նավթի ստվերային առևտուրն ԻՊ հետ արդեն հարակից տարր է։

Վերադառնալով ռուսական ինքնաթիռի թեմային՝ հարկ է առանձնահատուկ արձանագրել, որ Թուրքիան ստացել է Վաշինգթոնի համաձայնությունը և նոր միայն հարվածել։ Այդ մասին արդեն տեղեկատվական արտահոսքեր են ապահովում թուրքական լրատվամիջոցները։ Մոսկվայում ու Թեհրանում դա ընդունում են որպես փաստ, իսկ Վաշինգթոնում չեն էլ հերքում։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս ամենից հետո, դժվար է կանխատեսել։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Այդ փոփոխության վրա հսկայական ազդեցություն կարող է թողնել Սիրիայում ռուսական С-400–ի հայտնվելը։

Սիրիական օդը հիմա փակվելու է։ Չի բացառվում, որ ռուսները պահը բռնացնեն ու ամերիկյան ինքնաթիռ կործանեն՝ հասկացնելով, որ թույլ չեն տա Մերձավոր Արևելքում իրենց դիրքերի թուլացում, և որ Սիրիայում ընթանում է ոչ թե ռուս–թուրքական (ինչպես որ ամերիկացիները կուզենային), այլ ռուս–ամերիկյան մրցակցություն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չպետք է մոռանալ, որ այս ամենը տեղի է ունենում մեր սահմաններից ոչ շատ հեռու գտնվող տարածքում, որ կռվի մեջ են մտել մեր թշնամի հարևանն ու ռազմավարական գործընկեր ՌԴ–ն, և որ ամերիկացիները մեր տարածաշրջանում նույնպես հսկայական շահեր ունեն։ Ասել է թե՝ մենք, ուզենք թե չուզենք, ներքաշված ենք սիրիական գործընթացում։

Միայն այն հանգամանքը, որ հիմա ՌԴ–ում օբյեկտիվորեն առաջացած հակաթուրքական տրամադրություններին զուգահեռ՝ նկատվում են հայասիրական նոպաներ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայկական գործոնն օգտագործվելու է, ընդ որում՝ առանց մեզ հարցնելու։

Ինչպես հայտնի է, ՌԴ պետդումա է նարկայացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Ռուսական մամուլը հեղեղված է «Ծովից ծով Հայաստանի» մասին նյութերով, որը կարող է ուրախացնել մեր տնաբույծ «հայրենասերներին», որոնք չեն մտածում Ղարաբաղի ու Հայաստանի տարածքները բնակեցնելու և զարգացնելու մասին, բայց մեծ–մեծ խոսում են Վանա լճի մասին։

Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքներով բացահայտ պրոհայկական քարոզ է գնում։ Անգամ պրոադրբեջանական էժանագին բաներով զբաղվող և վերջին շրջանում հակահայկական քարոզ տանող տխրահռչակ Ժիրինովսկին է Սոլովյովի հաղորդման ժամանակ խոսում Թուրքիան մասնատելու և մեծ Հայաստան ստեղծելու մասին։

Մեզ՝ հայաստանցիներիս, ՌԴ–ում առկա այս մթնոլորտը ոչ պետք է ոգևորի, ոչ էլ տխրեցնի։ Լավ է, իհարկե, որ դուման քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը, բայց պետք է հասկանալ, որ դրա հետ ՀՀ–ն կապ չունի։ Այսինքն՝ ռուսները Հայոց ցեղասպանության թեման բարձրացնում են ոչ թե մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ, այլ, ես կասեի, ի հեճուկս այդ ջանքերի («Ֆուտբոլային» դիվանագիտությունը և հայ–թուրքական արձանագրությունները քիրվայական փիլիսոփայությամբ էին ներծծված, ու դա էր պատճառը, որ ցեղասպանության հարցը դարձավ առևտրի առարկա)։

Պետք է հասկանալ, որ ՌԴ–ում պրոհայկական տրամադրությունները թուրքական կործանիչի գործունեության հետևանք են։ Հայկական գործոնն, ըստ այդմ, Թուրքիայի դեմ կիրառվող լծակներից մեկն է։ Դա, ի դեպ, ցույց է տալիս, թե միջազգային մակարդակով ինչպիսի հսկայական ազդեցություն ունի Հայոց ցեղասպանության հարցը, և համապատասխան պետական քաղաքականության դեպքում ինչպիսի լուրջ լծակ կարող է դառնալ մեզ համար՝ հայկական շահերն առաջ տանելու նպատակով։ Ինչևէ։

Հիմա հարցերի հարցը մեզ համար հետևյալն է՝ կարո՞ղ ենք մենք օգտվել ստեղծված իրավիճակից, և պատրա՞ստ ենք արդյոք տարատեսակ զարգացումների։

ՀՀ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսն ուղղել են սահմանադրական հանրաքվեն անցկացնելուն և վերարտադման գործընթացը կազմակերպելուն։ Նրանք ժամանակ, կարողություն ու հավես չունեն «կակոյ նիբուծ» ՀՀ անվտանգության խնդիրներով զբաղվելու։ Կարևորը՝ «ռեալիթի շոուն» լավ ստացվի, հերթական մեկը հաճախորդ դառնա, ու «անկախ» մամուլը շարունակի զբաղվել «մուտիլովկաներով»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա հրապարակային հատվածում կա՛մ նեոգեղամյաններ են, կա՛մ փանջունիատիպ խելագարներ, կա՛մ լուսանցքային միավորներ։ Իսկ դա նշանակում է, որ այս կոնյունկտուրայի պահպանման դեպքում մենք պետք է հույսներս դնենք չգիտեմ, թե ինչի վրա։

Փորձը ցույց է տվել, որ եթե մենք մեր վրա ենք հույս դրել, ապա անմիջապես դաշնակիցներ են հայտնվել, ու ամեն ինչ լավ է գնացել։ Իսկ երբ հույսը դրել ենք «Ջորջի» կամ «Իվանի» վրա (իսկ որ ավելի նողկալի է՝ թուրք Աբդուլլահի) ու մեր կողմից ոչինչ չենք արել, ապա տուժել ենք։

Աշխարհի հերթական վերաբաժանման ժամանակ արժե մտածել այս մասին։ Թեև ճիշտը մինչև վերաբաժանումը մտածելն է, բայց գոնե չմնանք «հետին խելքի» տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: