Ուզում եմ պատռել չադրան լռության
2008 թվականի Վրաց-Օսական պատերազմից անմիջապես հետո ես գրեցի «Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղյան պատերազմին, կամ 1994-ի Բիշքեկյան պայմանագրի սրբագրման փնտրտուքները» հրապարակախոսական վերլուծական հոդվածը. ահավասիկ http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid… (Այս երկու հոդվածները փոխլրացնում են իրար)։
Որպես նախաբան ասեմ, որ այս հոդվածը գրելու բուն առիթը հանդիսցավ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, որ «եթե Մինսկի գործընթացի շրջանակում սպառվի հակամարտությունը լուծելու հնարավորությունը, ապա Հայաստանը կնախաձեռնի ԼՂ-ի անկախության ճանաչումը»։
Խորապես ցավում եմ, որ պարոն Ս. Նիկոյանի այս հայտարարությունը զուտ ներքին լսարանին է ուղղված. հետաքրքիր է. քանի՞ տարի է պետք մեր ազգընտիրներին զգալու, որ վաղուց են սպառված համանախագաների միջնորդությունները և բառիս բուն իմաստով դատարկ ջուր են ծեծում: (շարունակել →)
Վրաստանի ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», քվեների առավելությամբ գլխավորում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Կիրակի Վրաստանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել են Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ, ինչպես նաև խորհրդարանական միջանկյալ ընտրություններ։
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ «Ազգային միացյալ շարժումը» ստացել է 66,91% քվե։ 11,17% ձայներով երկրորդ տեղում է Քրիստոնեադեմոկրատական միավորումը։ (շարունակել →)
Մահացել է «Black Sabbath» խմբի նախկին մենակատար Ռոնի Ջեյմս Դիոն
Լոս-Անջելոսում 67 տարեկանում մահացել է «Black Sabbath» խմբի նախկին մենակատար Ռոնի Ջեյմս Դիոն, ով 1980թ. փոխարինել էր Օզզի Օզբորնին։
Դիոն մահացել է կիրակի առավոտյան։ Այս մասին հայտնել են նրա կինն ու մենեջերը։ Դիոն ստամոքսի քաղցկեղ ուներ։
Մինչ «Black Sabbath»-ը նա երգել է «Rainbow» ռոք խմբում։ Հետագայում Դիոն հիմնել է «Dio» խումբը։
Ըստ «BBC Russian»-ի
Google Translate-ը արդեն հայերեն
Google համակարգի Translate ծառայությունը, որը իրենից ներկայացնում է բազմալեզու օն–լայն բառարան, որը վայրկենական արագությամբ թարգմանում է ինչպես բառերն ու արտահայտությունները, այնպես էլ ամբողջական տեքստերն ու կայքերը։ Սա կարևոր նորություն է հայկական բովանդակության համացանցի, ինչպես նաև առհասարակ՝ օն–լայն տիրույթում “հայականության” ներակայության համար։
Եվ այսպես, համակարգից օգտվելու համար, մուտք գործեք translate.google.com, ընտրեք հայերենը՝ սեղմելով “Armenian ALPHA” և մնացածը ձեր փոխարեն կանի Google–ը։
ՄԱԿ–ի միգրացիոն զեկույցը Հայաստանի մասին
1991 թվականից սկսած՝ Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն 300 հազար մարդ։ Այս մասին փաստում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի տարեկան զեկույցը՝ “Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ վերնագրով”։
Ըստ զեկույցի՝ արտագաղթի հետևանքով Հայաստանն ունեցել է հատկապես որակյալ մարդկային ռեսուրսների արտահոսք՝ հիմնականում քաղաքային բնակավայրերից, ինչը զգալի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման, մասնավորապես սոցիալական եւ մշակութային կապիտալի վերարտադրության վրա։ (շարունակել →)
«Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը»
«Այսօր Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը. նախկին միավեկտոր՝ դեպի Արևմուտք գնացող քաղաքականությունը փոխում է բազմավեկտորով»,-կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանն ու, ով հրավիրված մամլո ասուլիսին նշել, թե Թուրքիան Հարավային Կովկասում առաջնորդ երկիր դառնալու քաղաքական նպատակ ունի։
«Այս երկու տարիներին տեսանք, որ Թուրքիան գնալով ավելի մեծ շեշտադրումներ է անում Հարավային Կովկասում, և մենք, ինչպես միշտ, այդքան էլ պատրաստված չէինք»։ Ըստ թուրքագետի՝ 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բավական կարևոր են լինելու. (շարունակել →)
Մեկ շաբաթ առանց գազի
Ռուսական գազ Հայաստան դեռ չի մտնում։ Վրացիներն արդեն մեկ շաբաթ է’ ջանում են վերանորոգել բարձրադիր գոտում գտնվող գազատարի հատվածը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան։ Նրանք խոստացել էին, որ մինչև մայիսի 1-ը աշխատանքերը կավարտվեն, սակայն մինչև այսօր Հայաստան գազ չի մտնում։
«Հայռուսգազարդի»-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը դեռ գազի խնիր չունի, և գազի պաշարները բնականոն մատակարարվում են բնակչությանը։
Հիշեցնենք, որ գազատարը վնասվել էր Վրաստանի Կազբեկի շրջանի լեռներում տեղի ունեցած սողանքի հետևանքով։
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց մամուլի ազատության համաշխարհային օր:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
Իսկ ՀՀ Սահմանադրության հոդված 27-ով ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (շարունակել →)
Այսօր Աշխատավորների օրն է
Ավելի քան 140 երկրում մայիսի 1-ին տոնում են Աշխատավորների օրը:
1886 թվականի մայիսի 1-ին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:
Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի:
20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։
7or.am
Հարավային Կովկասում Ումարովը ցանկանում է իսլամիստական պետությո՞ւն ստեղծել
ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ Էլսի Հեսթինգսն Օբամայի վարչակազմին կոչ է արել Կովկասում գործող Դոկու Ումարովի խմբավորումներն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների Միացյալ Նահանգների պաշտոնական ցանկում։
Ապրիլի 29-ին Հեսթինգսի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է համատեղ պայքարեն մոլագարների դեմ։ (շարունակել →)
Վահաբիզմի հարավկովկասյան «երկաթուղին»
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը: 2008թ.-ի փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստանձնեց Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը’ 30 տարի ժամկետով: Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է 572 մլն դոլարի ներդրումներ կատարել հայկական երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ընդ որում՝ այդ գումարից 200 մլն դոլարը նախատեսված է ներդնել առաջին 5 տարիների ընթացքում: (շարունակել →)
Հայոց ցեղասպանութեան հարցն ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի օրակարգ
Հակառակ ադրբեջանական ապատեղեկատվության, Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) օրակարգում: Բանաձևին կողմ քվեարկողների մեջ եղել են նաև պաղեստինցի պատգամավորներ: Նշենք, որ նմանօրինակ քննարկումներ տեղի են ունեցել 2007, 2008 և 2009 թթ.-ին, երբ բանաձևը մտել է Քնեսեթի պաշտպանության կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ, սակայն չի ընդգրկվել խորհրդարանի լիագումար նիստում: (շարունակել →)
Ա. Դավութօղլու. «Թուրքիան հավատարիմ է Կարսի պայմանագրին»
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Կարսի պայմանագրին Թուրքիայի հավատարմության հարցում կասկած լինել չի կարող։
Նախիջևանի Մեջլիսի ներկայացուցիչների հետ հադիպումից հետո նա լրագրողներին նաև ասել է, թե կասկած անգամ չի կարող լինել Կարսի պայմանագրի իրավական ուժի մեջ։
Ա. Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ակտիվորեն գործել է Նախիջևանի ապագայի կերտման հարցում և շարունակելու է այդ գործը։ (շարունակել →)
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհդի կոչը
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին։
Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման։ (շարունակել →)
Այսօր կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները
Ապրիլի 25-ին Բաքվի «Թեզե Փիր» համալիրում հանդիպել են տարբեր կրոնների և դավանանքների հոգևոր առաջնորդները, ովքեր ԱՊՀ միջկրոնական խորհրդի կլոր սեղան են անցկացնում։
Միջոցառման բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել շեյխ ուլ իսլամ Փաշաձեն.
-Մեզ բոլորիս մեծածավալ աշխատանք է սպասվում, և ես վստահ եմ, որ աշխարհի խաղաղության ու կայունության վերականգնման գործում հոգևոր գործիչները շատ բանի են ընդունակ։ (շարունակել →)




