14.10.2024 ● 22:34
14.10.2024 ● 21:40
14.10.2024 ● 20:22
14.10.2024 ● 15:01
14.10.2024 ● 14:09
14.10.2024 ● 14:05
14.10.2024 ● 13:53
14.10.2024 ● 09:33
14.10.2024 ● 08:52
13.10.2024 ● 18:22
13.10.2024 ● 16:10
13.10.2024 ● 09:15
13.10.2024 ● 08:43
● Մեկնաբանություն
«Նոր» կառավարություն, հին դեմքեր և փոխված ծրագիր
16.06.2012 ● 17:44
Կորյուն Մանուկյան. «Եթե նախկինում վարչապետը պնդում էր, թե միջազգային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, սակայն հետագայում ստիպված եղավ նույն այդ ճգնաժամին հղում անելով արդարացնել սեփական ձախողումները և հայտնվել ծիծաղելի վճակում, ապա այժմ «էս գլխից» է միջազգային ճգնաժամը փրկօղակ ներկայացվում։ Ասել է թե՝ նախորդ փուլի համեմատ Տիգրան Սարգսյանն ահագին հավատացած ու փոխված է ներկայանում հանրությանը»։
Սերժ Սարգսյանի «ծրարներ» թողնելու ժամանակը
15.06.2012 ● 20:09
Կարեն Հակոբջանյան. «Այժմ, երբ Սերժ Սարգսյանի հնգամյա կառավարման շրջանն ավարտվում է, փոխարենը նա երեք նամակ գրի, Տիգրան Սարգսյանին վերանշանակել է վարչապետ ու հանձնարարել կառավարության ծրագիր գրել։ Ծրագիր, որին այլևս որևէ բանական մարդ չի կարող հավատալ, քանզի տեսել է նախորդ շրջանը։ Ու մի քիչ դժվար է լինելու մարդկանց համոզել, որ 2008-2012թթ. կառավարության ծրագիրը չիրականացավ և Հայաստանը հետընթաց ապրեց, որովհետև այն (դե, կառավարության ծրագիրը, էլի)դավադրաբար գրել էր Ռոբերտ Քոչարյանը»։
Կոնսենսուս մինուս Սերժ
15.06.2012 ● 10:00
Կորյուն Մանուկյան. «Օսկանյանի դեմ «թխած» գործի պահով քաղաքական դաշտում կա «կոնսենսուս մինուս Սերժ» վիճակ։ Այսինքն՝ միայն Սերժ Սարգսյանն ու իր ենթականերն են հավատում ԱԱԾ–ի վարկածին, կասկածում «Սիվիլիթասի» ղեկավարին «փողեր լվալու» մեջ և առաջնորդվում «Օսկանյանին հասնում է, քանի որ իր նախարար եղած տարիներին...» սերժահաճո տրամաբանությամբ»։
Սերժ Սարգսյանի փաստաբանները
14.06.2012 ● 13:49
Կարեն Հակոբջանյան. «Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող ուժային ու քարոզչական արշավի մեջ Բաղրամյան 26–ն այժմ ներգրավել է բոլորին։ Խաղի մեջ են մտցվել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ ԱԱԾ, ՀՀԿ–ականներ, «ընդդիմադիր» գործիչներ, «անկախ» լրատվամիջոցներ ու փորձագետներ և շարքային «ականներ»»։
Իշխանության քարոզչամեքենան կրկին «ծակվեց»
12.06.2012 ● 16:11
Կորյուն Մանուկյան. «Մինչ ԱԱԾ–ն հանդես կգար Օսկանյանի գործի առնչությամբ, նախագահականի համար «դատարկ դհոլություն» անող կայքերից մեկն արդեն նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչ բնույթի մեղադրանք կարող է առաջադրված լինել նախկին արտգործնախարարի դեմ։ «Պատահական» զուգադիպությամբ` ԱԱԾ–ի հարուցած գործն այն մոտիվներով էր, որի մասին խոսել էր այդ կայքը»։
Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը և իշխանամետ լրատվամիջոցները
12.06.2012 ● 14:48
Կարեն Հակոբջանյան. «Անդրանիկ Մարգարյանի դեմ վերահսկելի լրատվամիջոցների միջոցով Բաղրամյան 26–ն ուղղակի կամ անուղղակի քարոզ տանում է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ի վեր։ Հակամարգարյանական քարոզն է՛լ ավելի ուժեղացավ 2009թ.–ին ու դրանից հետո, երբ արձանագրվեց Հայաստանի տնտեսության խայտառակ անկում. շարքային քաղաքացիները համեմատելու բան ունեին, և այդ համեմատությունը Տիգրան Սարգսյանի օգտին չէր»։
Սերժ Սարգսյանի անհանգստության պատճառները
12.06.2012 ● 09:19
Կարեն Հակոբջանյան. «Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած կազմակերպության դեմ «փողերի լվացման» մեղադրանքով քրեական գործ հարուցելով՝ Սերժ Սարգսյանն ակամայից բացահայտեց իր ներքին մտահոգությունները և տագնապները։ Ակնհայտ դարձավ, որ ի դեմս Վարդան Օսկանյանի Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ տեսնում է լուրջ մրցակցի և փորձում իր սիրած ոճով պայքար մղել նրա դեմ, բայց պետք է ասել, որ այս ամենը հակառակ էֆեկտն է ունենալու»։
«Փողերի լվացումը» և Սերժ Սարգսյանի շրջապատը
12.06.2012 ● 01:57
Կորյուն Մանուկյան. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» կազմակերպությանը մեղադրում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, այն է՝ «փողերի լվացման» մեջ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսք է գնում 2010թ. տեղի ունեցած իբր թե ոչ օրինական գործարքների մասին»։
Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը»
11.06.2012 ● 16:51
Կարեն Հակոբջանյան. «Նախագահն ու իր անբաժան ընկեր Տիգրան Սարգսյանը հետադիմական՝ նեոբոլշևիկյան մտածողության մարդիկ են, ովքեր ուզում են «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը հանրությանը մատուցել որպես «ռուսամետ» ԲՀԿ–ի դեմ պայքար և ժողովրդավարական երկիր կառուցելու ցանկություն, ինչը դեմագոգիայի գագաթնակետն է։ Ավելի մեծ բլեֆ, քան Սերժին արևմտամետ ու բարեփոխիչ ներկայացնելն է, ՀՀ նորանկախ պատմության մեջ չի եղել»։
Հաճախորդացման մետաստազները
10.06.2012 ● 14:29
Կարեն Հակոբջանյան. «Չբավարարվելով ձեռքբերածով՝ Սերժ Սարգսյանը հաճախորդացնում ու «դատարկ դհոլի» է վերածում ոչ միայն քաղաքական դաշտում թրև եկողներին, այլ նաև «անկախի» կամ «ընդդիմադիրի» անվան տակ հանդես եկող լրատվամիջոցներին, այսպես կոչված անկախ փորձագետներին, ինչպես նաև «քաղաքացիական հասարակություն» կոչված դաշտի երիտկոմսոմոլներին՝ սերժապահպան–բնապահպաններին»։
Սերժն ու Համիդը
09.06.2012 ● 12:01
Կորյուն Մանուկյան. «Սերժ Սարգսյանի շրջապատին աննկարագրելի ուրախություն է պատճառել այն, որ Հիլարի Քլինթոնը գովել է Սերժ Սարգսյանին, իսկ Նալբանդյանի ուսերին էլ մի քանի անգամ թփթփացրել։ Ասում են, որ Քլինթոնն առանձնազրույցի ժամանակ նաև բարեկամական «պոնչո» և նախազգուշական «բլդուխ» է արել մեր արտգործնախարարին։ Մերոնց կողմից ձեռնարկած պատասխան քայլերի մասին ոչինչ չի հաղորդվում»։
«Նախաձեռնողականության» գինը
08.06.2012 ● 15:35
Կարեն Հակոբջանյան. «Երբ «ֆուտբոլային» դիվանագիտությունը արդարացի դժգոհություն առաջացրեց Հայաստանի ներսում և սփյուռքահայության մոտ, Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում հավաքեց իրեն կից գործող Հանրային խորհրդի անդամներին ու հայտարարեց, թե հայ–թուրքական հարաբերությունների հաստատումը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը»։
Կմոռանան նաեւ Չինարիի մասին
07.06.2012 ● 14:19
Արման Սահակյան. «Կառավարության համար սահմանային բնակավայրերը, այնտեղ ապրող մարդիկ արժեք չեն ներկայացնում, քանի որ նրանք բազմամարդ չեն եւ ընտրությունների ժամանակ որեւէ դեր չեն կարողանում խաղալ»։
Ինչո՞ւ է իշխանությունն ավելացնում արտաքին պարտքը
06.06.2012 ● 15:18
Կարեն Հակոբջանյան. «ՀՀ արտաքին պարտքի ավելացումն այն գինն է, որը ՀՀ քաղաքացիներս վճարում ենք Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վատ կառավարման դիմաց՝ վերածվելով անընդհատ նոր դեղաչափի կարիք ունեցող թմրամոլ պետության ներկայացուցիչների»։
Ազգային բայղուշության առանձնահատկությունները
05.06.2012 ● 17:39
Կարեն Հակոբջանյան. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրեն պահելու ԲՀԿ–ն, ապա իմ կարծիքով այդ ուժը Սերժ Սարգսյանին չի՛ սատարելու նախագահականի ժամանակ (Ծառուկյանի հայտնի հայտարարության մեխը հենց դա էր)։ Ոչ միայն չի սատարելու, այլև ամեն ինչ անելու է, որ ներկա նախագահը չվերարտադրվի, և հետևաբար՝ որևէ պարագայում ԲՀԿ–ն չի կարող Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել՝ առավելևս նախագահական ընտրություններից հետո»։
Հիլարին Սերժին «քաշեց»
05.06.2012 ● 12:13
Կարեն Հակոբջանյան. «ԱՄՆ պետքարտուղարը, հավանաբար, չգիտեր, որ Հայաստանի հյուրանոցներից մեկում իր նախորդ անգամվա իջևանումը այդքան բուռն ոգևորության ու PR–ի պատճառ էր դարձել «նախաձեռնող» նախագահական նստավայրի համար։ Եթե իմանար, որ այդքան ուրախացրել էր «շրջիկ խմբերի» տիրակալներին, ապա թերևս այս գիշեր կմնար և առավոտյան ՕԵԿ–ի մուրաբայով թեյ խմելուց հետո միայն կուղևորվեր Թբիլիսի, թե չէ լավ բան չստացվեց։ Իշխանական «PR–չիստները» էլի «քաշվեցին» ու զրկվեցին քարոզ անելու հնարավորությունից»։
Ինչու՞ է լկտիացել Ադրբեջանը
05.06.2012 ● 00:32
Կորյուն Մանուկյան. «Մենք, իրո՛ք, պետք է հավատանք մեր ուժերին և փոխենք մեր այսօրվա վիճակն ու այն տնօրինողներին, այլապես ադրբեջանական դիվերսանտներին ստիպված կլինենք դիմավորել մայրաքաղաքում։ Եվ ուրեմն, ավելի լավ է ցնցել պետական կառավարման այս անարդյունավետ համակարգը և նորը ստեղծել, քան ցնցվել ադրբեջանական դիվերսանտների արածներից»։
Տիգրան Սարգսյանը՝ ինդիկատոր
03.06.2012 ● 16:33
Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնին վերստին առաջարկելով Տիգրան Սարգսյանին, անկախ իր կամքից ուղղակի մեսիջ է հղում հանրությանը, ըստ որի՝ եթե մարդիկ դժգոհ են երկրում առկա սոցիալ–տնտեսակյան իրավիճակից, պետական կառավարման որակից ու շատերին հոգնեցրած կադրերից, ապա պետք է, ի հեճուկս վարչապետի, ոչ թե արտագաղթեն, այլ մնան Հայաստանում ու նախևառաջ փոխեն ՀՀ նախագահին»։