02.04.2023 ● 08:46
02.04.2023 ● 08:43
02.04.2023 ● 07:51
01.04.2023 ● 21:01
01.04.2023 ● 20:40
01.04.2023 ● 20:28
01.04.2023 ● 19:37
01.04.2023 ● 19:14
01.04.2023 ● 18:31
01.04.2023 ● 17:19
01.04.2023 ● 16:33
01.04.2023 ● 16:06
01.04.2023 ● 15:52
01.04.2023 ● 14:47
01.04.2023 ● 14:31
01.04.2023 ● 13:57
01.04.2023 ● 13:12
● Տնտեսական
Վարչական վարույթ՝ կրկին «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ
20.04.2011 ● 14:33
ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է: Հիշեցնենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Ի՞նչ ազդակ էր Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու իրավունքից զրկելը
18.04.2011 ● 15:45
Արագածոտնի մարզում ուրբաթ օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, թե Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրին մասնակցելու համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով նրա ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
Տուգանվել են մսամթերք արտադրող ընկերությունները
18.04.2011 ● 13:02
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առևտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով:
Բոյինգի արտադրությունից մինչև անիմացիոն ֆիլմեր
14.04.2011 ● 00:09
Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը հարուստ երևակայություն ունի: Նա հերթական, կարելի է ասել սենսացիոն հայտարարությունն է արել, նշելով, որ Գյումրիում հիմնվելու է մուլտիմեդիայի լաբորատորիա, բացվելու է «Դելինք» ընկերության մասնաճյուղը, և հաշմանդամների համար սայլակներ են նախագծվելու, գաղափարներն էլ վաճառելու են:
Վարչապետը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է իր պաշտոնը
13.04.2011 ● 20:31
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե հրաժարականի մասին հարցադրումներից որևէ վարչապետ չի խուսափել, այդպես էր նաև Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, և ինքն էլ բացառություն չէ։
Դու՛րս դահլիճից
12.04.2011 ● 16:27
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզխորհրդի ժամանակ վերստին շեշտել է, որ կառավարությունը դեմքով թեքվել է դեպի գյուղը: Այս հայտարարությանը, սակայն գյուղապետերը հեգնանքով են վերաբերվել և հայտարարել, որ ասվածը միֆ է:
Ազատ տնտեսական գոտիներ, թե՞ մի քանի հոգու համար նպաստավոր օազիսներ
12.04.2011 ● 13:51
Այսօր խորհրդարանը սկսել է քննարկել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը: ՀՀ կառավարության հիմնավորմամբ` օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել բարենպաստ իրավական դաշտ ազատ տնտեսական գոտիների գործունեության իրականացման համար...
Գործարարները մեկնում են Վրաստան
11.04.2011 ● 17:42
Գյումրիում գտնվող «Համբույր» հրուշակեղենի արտադրամասը գործում է 2003 թ-ից: Ձեռնարկության տնօրենը այսօր հայտարարեց, որ որոշում է կայացրել այլևս չաշխատել Հայաստանում եւ բիզնեսը տեղափոխել արտերկիր՝ մասնավորապես հարևան Վրաստան:
Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են
11.04.2011 ● 17:27
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 11.04.2011-17.04.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները...
Վարդան Բոստանջյան. «Բիզնես համակարգն ու գործարարությունը վերջին ժամանակներում չեն ողջունվում»
07.04.2011 ● 14:40
«Ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնությունը հանկարծակի այդ օրը իմացավ, որ վատ է աշխատում ու հանկարծակի շատ մտահոգ դարձավ, առավել ևս՝ ոմանք ուզեցին ընդհանրապես սովորեցնել, թե ինչպես կարելի աշխատել։ Բնականաբար՝ նրանք դա կարող էին անել նախօրոք, կարող էին առարկայական մոտեցումներ ցուցաբերել»։
ԱԺ նախագահին մտահոգու՞մ է կառավարության գործունեությունը
05.04.2011 ● 18:33
Հովիկ Աբրահամյան. «Արդարացիությունը եւ ողջամտությունը բոլորիս ստիպում են փաստել, որ միայն տնտեսական ճգնաժամը չէ, որ պատճառ հանդիսացավ մեր երկրի մի շարք ոլորտների, մասնավորապես գյուղատնտեսության անկման համար և արդյունքում ունենալու այն ամենը, ինչ ունենք այսօր»։
Գազի հարցով հանձնաժողով պե՞տք է, պե՞տք չէ…
04.04.2011 ● 18:03
Էներգետիկայի նախարար.«Խնդիրը վերաբերում է նրան, ինչքանո՞վ են այդ գները արտահայտում այն աշխատանքը, որն ավելացվում է այդ գներին։ Հիմնականում բարձրացված բոլոր հարցերը վերաբերում էին սրան»։
Ազգային վիճակագրական ծառայությունը կնակարի այն թիվն, ինչը որ կառավարությունը կպատվիրի՞
04.04.2011 ● 14:36
Հարություն Մեսրոբյան.«1,1 մլն մարդ աղքատ է և չի գնում, օրինակ այդ ջահերը, որոնք կան հաշավրկվող պարանքների թվում, տեխնիկան կամ, ասենք, մթերքներից վիչինա և այլն։ Ես շատ հասարակ բան եմ ասում։ Ցանկացած մարդ կարող է վերցնել ու հաշավարկել, թե, օրինակ, շաքրաավազը, հացը, կարտոֆիլը որքան է թանկացել, գուամարային հաշավրկ անել և տեսնել, որ ամենախոցելին աղքատների շերտն է, որի համար գնաճը կազմում է շուրջ 25%»։
Ցոլվարդ Գևորգյան. «Դրանց արանքում փոքր բիզնեսը կարո՞ղ է շնչել։ Երբե՛ք»
31.03.2011 ● 14:27
«Թող փորձի բացել այդ բանկի դուռը սովորական շարքային գործարարը, ՓՄՁ ներկայացուցիչը։ Երբեք չեք ստանա այդ գումարը, կամ էլ այնպիսի տոկոսներով… Գիտե՞ք՝ ինչ վարկերի տակ են հիմա փոքր բիզնեսները խեղդվում։ Սնանկանում են և հեռանում են երկրից»։
«Արմավիան» կրկին չեղյալ է հայտարարել մի քանի չվերթեր
29.03.2011 ● 23:22
«Զվարթնոց» օդանավակայանը հայտարարել է, որ «Արմավիայի» չվերթների հետաձգվելը որևէ առնչություն չունի օդանավակայանի հետ, և որ «Արմավիայի» ու «Զվարթնոց»-ի միջև բոլոր խնդիրները, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հարթված են:
Ժամը 19։00–ից հետո կրպակները, փոքր խանութները չե՞ն աշխատի
29.03.2011 ● 15:22
Համառ լուրեր են շրջանառվում, թե իշխանությունները ցնկանում են երեկոյան 19։00–ից հետո արգելել փոքր խանութների ու կրպակների աշխատանքը։ Նույն այդ խոսակցությունների համաձայն՝ սա արվելու է սուպերմարկետների գործերն առաջ գցելու նպատակով...
«Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու միջազգային կառույցների գումարները
28.03.2011 ● 17:25
Հարց է առաջանում՝ ՀՀ–ին հարկավոր է հակամենաշնորհայի՞ն, թե՞ մրցակցային պաշտպանության օրենք։ Այս հարցն ասուլիսների ժամանակ մշտապես տալիս է Վարդան Այվազյանը ու հղում անելով երկրի առանձնահատկությանը՝ նշում է, թե ՀՀ–ին անհրաժեշտ են մենաշնորհները։
Վարչապետ. «Այս գործերը պետք է հանձնել դատախազություն»
24.03.2011 ● 13:27
Հայաստանի սոցապահովագրության պետական հիմնադրամի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքի գործողություններ կազմակերպել։ Նրանք աշխատանքից ազատվել էին տեսչության կառույցից կենսաթոշակների վճարման բաժինը վերացնելու և տվյալները «Հայփոստ» ընկերությանը փոխանցելու արդյունքում: Ըստ ՀՀ վարչապետի՝ նրանք զբաղվել են կեղծարարությամբ։