26.03.2023 ● 22:22
26.03.2023 ● 22:04
26.03.2023 ● 21:51
26.03.2023 ● 21:49
26.03.2023 ● 18:37
26.03.2023 ● 18:27
25.03.2023 ● 23:35
25.03.2023 ● 23:02
25.03.2023 ● 23:00
25.03.2023 ● 20:57
25.03.2023 ● 19:49
25.03.2023 ● 18:53
25.03.2023 ● 18:25
25.03.2023 ● 15:47
25.03.2023 ● 14:17
● Տնտեսական
Սոցիալական ծանր պայմանների պատճառով Գյումրիում ընտանիքները քայքայվում են
17.03.2011 ● 14:37
Ըստ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման բաժնի տրամադրած տվյալների՝ 2009թ. գրանցվել է ամուսնալուծության 144 դեպք: Իսկ միայն 2011թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ամուսնալուծությունների 15 դեպք:
Արծվիկ Մինասյան. «Ինչքան շուտ ազատվենք այս կառավարությունից, այնքան լավ»
16.03.2011 ● 15:52
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ գնաճի զսպման քաղաքականության հարցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործիքակազմը ոչ միայն անարդյունավետ է, այլև բերում է ուղիղ հակառակ արդյունքի։
Արմավիան վերականգնել է չվերթները, բայց պարտքերը չի մարել
16.03.2011 ● 09:28
Հսկայական պարտքերի համար չվերթների գրեթե մեկօրյա դադարեցումից հետո «Արմավիա» ընկերությունը դրանք վերականգնել է։ «Արմավիան» արդեն տեղեկացրել է, որ չնայած պարտքերը չեն մարվել, և բանակցությունները շարունակվում են, չվերթները վերականգնվել են և ուշացումներով չեն լինի։
«Լուսակերտի» սեփականատեր, ՀՀԿ–ական պատգամավորը ՏՄՊՊՀ որոշումը անհասկանալի է համարում
12.03.2011 ● 13:25
«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը շատ բացասական է վերաբերվում ՀՀ ՏՄՊՊՀ–ի կայացրած որոշմանը, համաձայն որի վարչական վարույթ կհարուցվի «Լուսակերտ» ՍՊԸ–ի նկատմամբ:«Չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա և ինչի՞ համար են վարույթ հարուցել»,–«7օր»–ի հետ զրույցում ասել է նա։
Վահագն Խաչատրյան. «Որևէ մեկը պատկերացում չունի, թե ՀՀ տնտեսության իրական վիճակն ինչպիսին է։»
11.03.2011 ● 16:40
«ՀՀ–ն դեռ ճգնաժամի մեջ է։ Պետք է բարենպաստ դաշտ ստեղծել ներդրումների համար, սակայն որքան շատ է Տիգրան Սարգսյանն այդ թեմայով խոսում, այնքան մրցակցային պայմանները վատանում են, իսկ ներդրում անել ցանկացողների թիվն էլ կրճատվում»։
Կառավարությունը փորձելու՞ է զսպել գնաճը
10.03.2011 ● 12:39
Օրենսդիրն ընդունել է որոշում՝ կարգավորելու գնային քաղաքականությանը։ Համաձայն այդ որոշման՝ առաջին անհրաժետության ապրանքների գների անհիմն բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի, ինչը և կամրագրվի օրենսդրությամբ։
Թանկարժեք մետաղների պետական գները բարձրացել են
09.03.2011 ● 16:16
Ոսկի` գնման գին` 15459.19(+231.36), բացթողնման գին` 16803.47 (+251.48), արծաթ` գնման գին` 372.96 (+14.10), բացթողնման գին` 405.39 (+15.33), պլատին` գնման գին` 19868.38 (+286.36), բացթողնման գին` 21596.06 (+311.26), պալադիում` գնման գին` 8798.08 (+2.02), բացթողնման գին` 9563.13 (+ 2.20):
Հարկային մարմնին գույքի արգելադրման իրավունք է տրվում
03.03.2011 ● 15:06
ԱԺ–ը քննարկում է կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» և ևս 2 օրենքներերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանը հայտնել է, որ այս փաթեթով նախատեսվում է` եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտք է ունենում պետական բյուջեի նկատմամբ, հարկային մարմնին հնարավորություն է տրվում պարտք ունեցողի գույքի օտարման, տնօրինման իրավունքը սահմափակել և արգելանք դնել:
«Ամո՛թ, քեզ Տիգրան»
28.02.2011 ● 12:55
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռուստատեսային ելույթը սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյումրեցիներին խիստ զայրացրել է: Վերջիններիս կարծիքով՝ վարչապետի ելույթը ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ ոչ մի կապ չի ունեցել, և տպավորություն է եղել, թե Տիգրան Սարգսյանը խոսում է բոլորովին ուրիշ Հյաստանի մասին։ «Նրա բոլոր պատասխանները ինձ համար ընդունելի չեն։ Այն, որ ասում է՝ 2010թ. թանկացումները նորմալ են եղել, սուտ է...»։
2011 թվականի հունվար ամսվա ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
23.02.2011 ● 15:39
2011 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 36.9 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 31.4%-ով և 17.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի հաստատած ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 6.9%-ով, ծախսերի գծով` 4%-ով:
«Սթար»–ի 100% բաժնեմասը վաճառվել է
23.02.2011 ● 12:34
«Սթար» առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունենա «Սթար» առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ. «Սթարը» կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում: «Սթարը» սուպերմարկետների խոշորագույն ցանցն է Հայաստանում:
Գյումրու տեխնոպարկը սկսելու է «Բոինգ»–նե՞ր նախագծել
21.02.2011 ● 17:15
Ընդամենը մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու թեմայով անկեղծորեն խոստովանել էր. «Գյումրու բազմաչարչար տեխնոպարկի առումով մենք պետք է հասկանանք, ընկալենք, տեսնենք` այստեղ ի՞նչ կարող ենք անել»,-անկեղծացել էր Տիգրան Դավթյանը: Սակայն պարզվում է, որ նախարարն ու կառավարությունը տեղյակ չեն, բայց արդեն Գյումրու տեխնոպարկը թռիչքային զարգացումներ է արձանագրում...
Բագրատ Ասատրյան. «Մենք ամենաթանկ գինը պետք է վճարենք ամեն ինչի համար»
18.02.2011 ● 16:06
ԿԲ նախկին նախագահ. «Այն, որ միջազգային գներն աճելու են, իհարկե, որոշիչ ազդեցություն ունենալու է, բայց մեր համակարգը՝ հայկական համակարգն ամբողջովին, նպաստում է, որ գնաճն այստեղ «պատիկ» անգամ ավելի բարձր դրսևորումներ ունենա»։
Արա Նռանյան. «Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը սխալ է»
16.02.2011 ● 13:18
«Եթե կառավարությունն այսօր հայտարարում է, թե գնաճի հիմնական պատճառը միջազգային շուկաներում պարենամթերքի և մի շարք ապրանքների բարձրացումն է, ապա Հայաստանում անհեթեթ է գնողունակ պահանջարկի և եկամուտների նվազման ճանապարհով այս գների վրա ազդելը»։
Հազար դրամ՝ անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
10.02.2011 ● 19:16
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների սեփականատերերը Գյումրիի թատերական հրապարակում շարունակեցին իրենց բողոքի գործողությունը: Նրանք դրամահավաք են կազմակերպել, և քանի որ, ըստ նրանց, հայաստանյան կառավարությունը դիմում է ամեն քայլի պետական բյուջեն համալրելու համար և անընդհատ մտնում է սեփական քաղաքացիների գրպանները, ուստի որոշեցին հավաքագրած գումարներն Աժ-ի պատգամավորների միջոցով ուղղարկել կառավարությանը: Գումարները հավքվում էր հնամաշ գլխարկի մեջ, իսկ նվիրաբերված գումարները տատանվում էին 10 դրամից մինչեւ 1000 դրամ...
Մետրոյի սակագինը հնարավոր է կրկնակի բարձրանա
09.02.2011 ● 14:27
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան. «Նույնիսկ մենք պարզ հաշվարկ եթե անենք' այդ 50 դրամն ինչ արժեր 2002թ. և ինչ արժե հիմա, համարյա թե զրո է, եթե հաշվի առնենք օրինակ գնաճը: Այդ պահանջը դրված է, որ որոշակի գնի բարձրացում պետք է լինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում' մոտ 100 տոկոսով, այսինքն 100 դրամ դառնա»։
Ո՞վ է խաբում ազատանցիներին
04.02.2011 ● 13:03
Ազատան համայնքում բնակիչները դիմում են պատրաստում, ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի ուղարկեն ՀՀ պաշտպանության նախարարություն: Պատճառը երկու տարի առաջ' 2009թ., պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռքբերված կարտոֆիլի դիմաց վճարումներն ուշացնելն է: ՊՆ–ից ասում են, որ իրենք կարտոֆիլը գնել են միջնորդների միջոցով և գումարն ամբողջովին փոխանցել են: Իսկ միջնորդ կողմն էլ հավաստիացնում է, որ իրենք գումարներ չեն ստացել...
ՀՀ տնտեսության անվանական աճն այս տարի կազմել է 2,6 %, բայց գնաճն ավելի մեծ տոկոս է կազմում
25.01.2011 ● 18:34
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ 2010 թ.-ին Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ն կազմել է 3509523,9 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ 2,6 %-ով ավել է։ Սակայն հարկ է նկատել, որ այդ աճն անվանական է, քանի որ նույն պաշտոնական տվյալներով՝ ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 110, 2 %, իսկ սպառողական գների ինդեքսի աճի տեմպը՝ 108,2 %։