Լրահոս

26.11.2009 16:37


Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարը

Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար պարոն Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին պարոն Բոգդան Կլիխը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի, ԱԳՆ փոխնախարար Կ. Ղազինյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս խորագրի վերջին նյութերը