Լրահոս

29.04.2026 12:40


«Chevrolet»-ը Մուղնիում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մաhացել է

«Chevrolet»-ը Մուղնիում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մաhացել է

Այսօր՝ ապրիլի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Վ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Մ.-ին։

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել։

Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը