Աշխարհ

28.01.2016 08:53


ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխել 26 մարտական ինքնաթիռ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխել 26 մարտական ինքնաթիռ

ԱՄՆ–ն ճապոնական Օկինավա կղզում գտնվող Կադենա ռազմաբազա 26 մարտական ինքնաթիռ է տեղափոխել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Այդ ինքնաթիռներից 14–ը F-22 Raptor կործանիչներ են, 12–ը՝ F-12 Fighting Falcon կործանիչ–ռմբակոծիչներ։

Կադենա բազայի ամերիկյան ռազմական հրամանատության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռները Ճապոնիա են տեղափոխվել զորավարժությունների շրջանակներում, որոնք կոչված են ցուցադրելու Պենտագոնի հնարավորությունները Ճապոնիայի պաշտպանության հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը