Աշխարհ

28.01.2016 13:26


Ելենա Մալիշևան՝ գրիպից պաշտպանվելու մասին. «Ոչ մի տեղ պետք չէ սխտոր մտցնել» (տեսանյութ)

Ելենա Մալիշևան՝ գրիպից պաշտպանվելու մասին. «Ոչ մի տեղ պետք չէ սխտոր մտցնել» (տեսանյութ)

Ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի և բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան պատմել է, թե ինչ է հարկավոր գրիպի համաճարակից, այդ թվում՝ «խոզի գրիպից» պաշտպանվելու համար։

Նրա խոսքով՝ սեզոնային հիվանդություններից խուսափել կարելի է 3 ճանապարհով՝ պատվաստում, ճիշտ ժամանակին օգնություն և հրաժարում բոլոր տիպի ժողովրդական ու դեղատնային գովազդված մեթոդներից։

«Ես XXI դարի բժշկության կողմնակից եմ, իսկ նրանց, ովքեր նախընտրում են ժողովրդական միջոցները, կարող եմ միայն մեկ բան ասել՝ բարի գալուստ XIX դար»,– «LifeNews»–ին տված հարցազրույցում նշել է Մալիշևան։

Նա նաև ընդգծել է, որ «սոխ կամ սխտոր մտցնելը բերանի, քթի կամ մարմնի որևէ այլ անցք միանգամայն անիմաստ զբաղմունք է»։

Մալիշևան պնդում է, որ ժամանակակից բժշկությունից բացի՝ մնացած բոլոր միջոցները «խաղեր են մահվան հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը