Աշխարհ

31.01.2016 11:43


Պենտագոնը կոչ է արել ՌԴ–ին և Թուրքիային չսրել հարաբերությունները (տեսանյութ)

Պենտագոնը կոչ է արել ՌԴ–ին և Թուրքիային չսրել հարաբերությունները (տեսանյութ)

Պենտագոնը կոչ է արել ՌԴ–ին և Թուրքիային միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի հարաբերությունների սրումը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ մեջբերելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթի խոսքերը:

«Նախորդ միջադեպերի ժամանակ էլ հայտարարել էինք, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համերաշխ են Թուրքիայի հետ։ Կոչ ենք անում Ռուսաստանին հարգել Թուրքիայի օդային տարածքը և դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք ավելացնում են տարածաշրջանում անկայունության սպառնալիքը: Կարևոր է, որ ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ և լարվածությունը կանխելու միջոցներ ձեռնարկեն»,-ասել է Ռայթը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է թուրքական օդային տարածքը: ՌԴ ՊՆ–ն էլ հերքել էր դա՝ Թուրքիայի հայտարարությունն անվանելով «անհիմն քարոզչություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը