Աշխարհ

01.02.2016 09:26


Ուկրաինան առաջարկում է իր օգնությունն ԱՄՆ–ին Սիրիայում ԻԼԻՊ–ի դեմ պայքարում

Ուկրաինան առաջարկում է իր օգնությունն ԱՄՆ–ին Սիրիայում ԻԼԻՊ–ի դեմ պայքարում

Պաշտոնական Կիևը հանդես է եկել առաջարկությամբ՝ ռազմական օգնություն ցուցաբերել ԱՄՆ–ին Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է «Independent»–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Մենք մի քանի տարբերակ ենք մշակել ԻԼԻՊ–ի դեմ պայքարում մեր աջակցությունը ցուցաբերելու համար, այդ թվում՝ օգնություն Սիրիայում, ինչը կարող է և նշանակել ռազմական աջակցություն»,–թերթը մեջբերում է Ուկրաինայի կառավարությունում իր աղբյուրի խոսքերը։

Ինչպես նշում է պարբերականը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը մոտակա ժամանակներում կարող է ներկայացվել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը