Աշխարհ

01.02.2016 12:23


ՌԴ ՆԳՆ ներքին զորքերը նոր անօդաչուներ են գնել

ՌԴ ՆԳՆ ներքին զորքերը նոր անօդաչուներ են գնել

ՌԴ ՆԳՆ ներքին զորքերը հետախուզական նշանակության անօդաչուների համալիր են գնել՝ «Нелк В6» ուղղաթիռային տիպի։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ ավիացիոն արդյունաբերությունում իր աղբյուրին հղումով։

Նշվում է, որ «Нелк В6» անօդաչուների համալիրի առաջին մատակարարումն իրականացել է 2015–ի վերջին։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ներկայումս դիտարկվում է նաև ՌԴ ՊՆ–ին նման համալիրների մատակարարման հարցը։

«Բացի ուժային կառույցներից՝ համալիրի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Գազպրոմի» պատվիրատուները»,–ասել է զրուցակիցը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ–ը ծրագրում է այս տարի լրացուցիչ 422 անօդաչու գնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը