Աշխարհ

01.02.2016 15:50


Գերմանացի գործիչն առաջարկել է գնդակահարել սահմանն ապօրինի հատող ներգաղթյալներին

Գերմանացի գործիչն առաջարկել է գնդակահարել սահմանն ապօրինի հատող ներգաղթյալներին

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ եվրասկեպտիկների կուսակցության առաջնորդ Ֆրաուքե Փեթրին առաջարկել է գնդակահարել սահմանն ապօրինի հատող ներգաղթյալներին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Mannheimer Morgen»–ին հղումով։

Նրա կարծիքով սահմանապահները պետք է իրավունք ունենան հրազեն կիրառել սահմանն ապօրինի հատողների նկատմամբ։ Փեթրիի խոսքով՝ նման միջոցները կկանգնեցնեն Ավստրիայից Գերմանիա ներգաղթյալների հոսքը։

«Ես չեմ ուզում, որ այդպես լինի, բայց զենքի գործադրումն ամենածայրահեղ տարբերակն է»,– պարբերականին ասել է Փեթրին, որի հայտարարությունը զայրացրել է քաղաքական շատ գործիչների և իրավապահ մարմինների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը