Աշխարհ

01.02.2016 16:15


ԵՄ-ն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել

ԵՄ-ն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել միգրացիայի կառավարման աշխատանքների ուժեղացման համար: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը:

«contact.az»–ի փոխանցմամբ՝ Մարդը նշել է, որ միգրացիոն խնդրի համատեքստում տվյալ հարցը շարունակելու է առաջնահերթություն մնալ Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում:

Հաղորդվում է, որ 2 տարի տևողությամբ նախագիծը կիրականացվի մի քանի փուլերով, որոնց ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ ու այլ միջոցառումներ: Մարդը նաև նշել է, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը կտրամադրվի 400 հազար եվրո արժողութան սարքավորում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը