Աշխարհ

05.02.2016 10:20


«Guardian». Էր–Ռիադը կարող է զորքեր տեղակայել Սիրիայում՝ Անկարայի աջակցությամբ

«Guardian». Էր–Ռիադը կարող է զորքեր տեղակայել Սիրիայում՝ Անկարայի աջակցությամբ

Էր–Ռիադը կարող է 1000 հատուկջոկատային ուղարկել Սիրիա՝ մասնակցելու «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ ծավալվող ցամաքային գործողություններին։ Այս մասին հայտնում է բրիտանական «The Guardian»–ը։

Պարբերականի՝ Սաուդյան Արաբիայի աղբյուրների փոխանցմամբ՝ թագավորության գործողությունները հնարավոր է՝ համաձայնեցվեն Թուրքիայի հետ։

Նշվում է, որ երկու պետությունն էլ դեմ է Բաշար Ասադի ռեժիմին, և կասկածում է, թե քաղաքական կարգավորման ճանապարհով հնարավոր է լուծել սիրիական ճգնաժամը՝ առանց ճնշում գործադրելու Դամասկոսի վրա։

Հաղորդվում է, որ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու ՍԱ հայտարարությունները պաշտոնական ու լուրջ բնույթ ունեն։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը պատրաստ է Էր–Ռիադի հետ քննարկել Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու գաղափարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը