Աշխարհ

05.02.2016 10:35


Սիրիական զորքերը մեկ օրում 40 ահաբեկիչ են ոչնչացրել (տեսանյութ)

Սիրիական զորքերը մեկ օրում 40 ահաբեկիչ են ոչնչացրել (տեսանյութ)

Սիրիայում անցած մեկ օրվա ընթացքում միայն Համայում ավելի քան 40 ահաբեկիչ է ոչնչացվել։ «Վեստիի» փոխանցմամբ՝ նրանք հիմնականում «Ջեբհաթ ան–Նուսրայի» գրոհայիններ են եղել։ Նշվում է, որ սիրիական ՌՕՈւ–ի ավիարահարվածի արդյունքում հրթիռների պահեստ է ոչնչացվել։

Դեյր–էզ–Զորում էլ զինվորականները կանխել են զիյալների ներթափանցման փորձն օդանավակայան. պայթուցիկներով հագեցած մեքենաները կանգնեցվել են և պայթեցվել նախքան կհասցնեին մոտենալ թռիչքուղուն։

«Россия 24»–ի տեղեկացմամբ՝ հատուկ գործողություններ են ընթանում նաև Հոմսում ու Դերաայում, որտեղ սիրիական բանակի ստորաբաժանումները կենտրոնացել են ահաբեկիչների տեխնիկայի ոչնչացման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը